Պավելի ճակատագիրը վատ դասավորվեց․ բառերի ռեֆորմը նրան չփրկեց
Պավելը Ռուսաստանի ցարերի ցանկում առանձնանում էր տարօրինակ պահվածքով։ Ֆրանսիական հեղափոխությունն ու մինչ այդ հոր սպանությունը նրան վախի մթնոլորտում էր պահում։ Նա մի շարք բառերի արգելք է հայտարարում՝ համարելով, որ եթե բառն արգելի, կկորչի նաեւ երևույթը։
Պավելի կողմից արգելված բառերի ցանկում էր Հայրենիքը։ Նա պարտադրում էր Հայրենիքի փոխարեն օգտագործել Պետություն բառը։ Հայրենիք հասկացությունը նա համարում էր ֆրանսիական հեղափոխության ծնած հասկացություն։
Պավելի ճակատագիրը վատ դասավորվեց, բառերի ռեֆորմը նրան չփրկեց։
Եւս մեկ ռեֆորմատոր է հայտնվել աշխարհի քարտեզում, ով սարսափում է Հայրենիք հասկացությունից եւ փորձում է այն փոխարինել Պետություն բառով։ Հայրենիքն իր համար սպառնալիք է համարում։
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից