Քաղաքացին փորձել է իրեն նետել Սերժ Սարգսյանի ավտոշարասյան տակ
Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում: «Araratnews.am»-ի ունեցած հավաստի տեղեկություններով` մի կին փորձել է իրեն նետել Սերժ Սարգսյանի ավտոշարասյան տակ: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, երբ Սերժ Սարգսյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ նախագահական առանձնատնից գնալիս է եղել Բաղրամյան 26: Սակայն տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել են դեպքը:
Պայմանավորված տեղի ունեցածով, ուժեղացված հսկողություն է սահմանված Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների հատվածներում: Մասնավորապես, ոստիկանության ծառայողները հսկում են նաեւ ԱԺ-ի` Բաղրամյանի մուտքը:
Մանրամասները` «Araratnews.am» կայքում

