Եթե փակենք Արցախի թեման, Ադրբեջանը նոր վտանգավոր էջ կբացի Հայաստանի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
«Հարգելի՛ քաղաքացիներ, եթե դուք մտածում եք, որ Արցախի հարցը փակելով՝ մենք հանգիստ կապրենք, ապա ճիշտ հակառակն է․ Արցախի հարցը փակելով՝ բացվելու է «Արևմտյան Ադրբեջանի» հարցը»,-Արցախի Հանրապետության օրվան նվիրված «ԱՐՑԱԽԻ ԹԵՄԱՆ ՓԱԿՎԱԾ ՉԷ» խորագրով «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Նա ընդգծել է, որ Արցախը միշտ վահանի դեր է կատարել Հայաստանի համար, իսկ այն հանձնելը նշանակում է թևեր տալ ադրբեջանական այն շրջանակներին, ովքեր երազում են, որ Երևանը լինի ադրբեջանական քաղաք։
«Եթե փակենք Արցախի թեման, Ադրբեջանը նոր վտանգավոր էջ է բացելու Հայաստանի համար։
Ունենք երկու ճանապարհ՝ կա՛մ Հայաստանը կզարգացնենք՝ հիմք դնելով, որ կարողանանք լուծել նաև Արցախի խնդիրը, կա՛մ Հայաստան չի լինելու»,-ասել է Երվանդ Բոզոյանը։