Արցախի թեման փակելն ուղղակի սպառնալիք է ՀՀ անվտանգությանը
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Արցախի թեման փակված են համարում Ալիևը, Էրդողանը, Փաշինյանը։ Վերջինս Ալիևից ու Էրդողանից ավելի էնտուզիազմով է դա անում։
Ալիևը հասկանում է, որ Արցախի թեման վերջնականապես փակելու համար պետք է ՀՀ սահմանադրությունը փոխել, ՀՀ անկախության հռչակագիրը վերացնել, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ինստիտուտը դե յուրե լուծարել և ի վերջո ՀՀ–ն դարձնել «Արևմտյան Ադրբեջան»։ Նիկոլն այս ամենին դեմ չէ։ Ասում է՝ օգնեք ինձ վերարտադրվեմ, որ 2027–ից այդ ծրագիրը կյանքի կոչենք։
Եվ այսպես, Արցախի թեման փակելն ուղղակի սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։ Արցախից բռնագաղթվածներն ունեն իրենց հայրենիք վերադառնալու իրավունք։ Այդ իրավունքի հարցը միջազգային օրակարգ պետք է բերվի։ Այդ հարցում, ի դեպ, կա կոնսենսուս Ռուսաստանի և Արևմուտքի միջև»։