Է՛լ ինչ աղետներ կբերի Փաշինյանը. ՀԱԷԿ-ն անջատվել է Էլեկտրաէներգետիկ համակարգից
Օգոստոսի 30-ի երեկոյան շատ վայրերում էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեց, իսկ որտեղ «հոսանք կար», լարումը անդադար թրթռում էր: Պարզվեց՝ ատոմակայանն է անջատվել էներգահամակարգից:
Պաշտոնական վարկածը հետևյալն է. էլեկտրաէներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀԱԷԿ-ը անջատվել է համակարգից։ Սա, ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանի տարածած տեղեկատվության. «Այս պահին համակարգում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է։ Կատարվածի պատճառներն ուսումնասիրվում են և կտրվի լրացուցիչ պարզաբանում»։
Ավելի վաղ ՀԷՑ-ից հայտնել էին. «Այսօր՝ ժամը 21:54-ին, Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ էլեկտրաէներգետիկ համակարգից դուրս գալու պատճառով, վթարային անջատվել է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող «Շահումյան 2» ենթակայանի ավտոմատիկան։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ անջատման հետեւանքով հոսանքազրկվել են Երեւանի մի շարք վարչական շրջաններ, Էջմիածնի, Արմավիրի տարածաշրջանները։ Երեւանի վարչական շրջանների ու Արմավիրի էլեկտրամատակարարումը վերականգնվել է շուրջ 15 րոպե անց, Էջմիածնի էլեկտրամատակարարումը՝ ժամը 22:26-ին»։
Տեսնես, թե է՛լ ինչ աղետներ է բերելու Հայաստանի գլխին Փաշինյանի իշխանությունը: Կարևորը, որքան հայտնի է, Փաշինյանի հեծանիվը չի փչացել: Իսկ ատոմակայանը՝ հեչ:
Zham.am