Ամանորի դիմակահանդես` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում
Ս. թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը 16 տարեկանից բարձր բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում է մասնակցելու «Դիմակահանդես 2018-ին»:
Դիմակահանդեսի ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան ընկղմվելու մի քանի դարաշրջանների պարահանդեսային մթնոլորտի մեջ՝ 18-րդ դարից մինչև Մեծն Գեթսբիի ժամանակաշրջանը, վալսից և ֆոքստրոտից մինչև դասական ու ազգային պարեր, դասականից և ազգայինից մինչև բլուզ և ջազ, դիմակավորված կերպարներ, պարի ուսուցում: Ա․ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի և Երևանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ կհնչեն երաժշտական համարներ, ինչպես նաև տեղի կունենա «Դիմակահանդես» ներկայացումը: Սպասվում է անակնկալներով լի խաղ-վիկտորինա, հրաշալի մթնոլորտ և հրավառություն:
Պարտադիր ներկայանալ պարահանդեսային կամ երեկոյան հանդերձանքով, դիմակով և ժպիտով:
Մուտքավճարը՝ 2000 դրամ: