Պյոտր Սվիտալսկի. ԵՄ-ն պատրաստվում է ավելացնել Հայաստանին հատկացվող աջակցության չափը
Եվրոպական միությունը Հայաստանի տարբեր ոլորտներին հատկացվող աջակցության չափը պատրաստվում է ավելացնել 20-25%-ով: Այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Հայաստանը նախաձեռնել է շատ հավակնոտ բարեփոխումների շրջանակ, որը վերաբերում է տարբեր ոլորտներին` սկասծ մարդու իրավունքներից մինչև տնտեսության զարգացում: Որպես Եվրամիություն՝ մենք առաջնահերթ ենք համարում այս գործընթացում ֆինանսական օժանդակություն ցուցաբերումը», - հայտարարեց Սվիտալսկին:
Նա նաև հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կնպաստի երկկողմ համագործակցության շրջանակի ընդլայնմանը, և կօգնի խորացնել երկխոսությունը բոլոր ոլորտներում:
Zham.am