Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, այս մասին հայտնում է պաշտոնական Կրեմլը: Նշվում է, որ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերից բացի, նախագահները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանազատման և սահմանագծման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել Բաքվին և Երևանին՝ փոխընդունելի որոշումներ մշակելու հարցում: