Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Որո՞նք են Երևան քաղաքի ջրամատակարարման խնդիրների պատճառները․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Երևան քաղաքում ջրամատակարարման հետ կապված կան լուրջ խորքային խնդիրներ, որոնց հարկ եմ համարում անդրադառնալ մանրամասնորեն։ Երևանի ջրահեռացման համակարգի խնդիրներն ահագնանում են օր օրի։ Քաղաքապետարանը, Կամո Արեյանը ասում են, որ պետք է փոխել պայմանագիրը «Վեոլիա Ջուր» ընկերության հետ, որպեսզի պատշաճ կերպով մաքրեն ջրատարները՝ այդպիսով ձևավորելով տեսակետ, որ «Վեոլիան» թերի է անում գործը, սակայն, իրականում ջրատարները գտնվում են քաղաքապետարանի հաշվեկշռում։

Դրանք չեն հանձնվել «Վեոլիա Ջուր» ընկերությանը, և վերջինիս շահագործման տիրույթում չեն։ Այս ամենի հետևանքով, ամեն անձրևից հետո քաղաքում «ջրհեղեղ» է։ Տարիներ շարունակ ջրատարները չեն մաքրվել, կուտակվել են հող, ավազ, տերևներ։ Մի շարք տեղերում ապօրինի կոյուղին միացվել է ջրատարին, անվերահսկելի շինարարության արդյունքում վնասվել են ջրատարները։ Նոր շինարարություն սկսելիս հաշվի չեն առնվում ջրահեռացման խնդիրները։ Երևանն ունի ջրամատակարարման նախագծային որոշակի թողունակություն։ Ցանկացած նոր շինարարություն կամ տվյալ թաղամասում նախկինում չնախատեսված բարձրահարկ շինությունների կառուցումը բերում է ջրաքանակի նվազման։ Օրինակ, Կոմիտասի հատվածում նոր կառուցված շենքերը հանգեցնում են ջրաքանակի պակասին արդեն իսկ գործող բաժանորդների համար, քանի որ սնուցվում են նույն «Արզնի» գծից։ Աջափնյակում նոր շենքերը հանգեցնում են 15-րդ, 16-րդ թաղամասերի (կվարտալներ) բնակիչների համար նախատեսված ջրաքանակի նվազեցմանը և այլն։

«Դեֆանս» թաղամասի համար ևս պետք է ամբողջությամբ նոր ջրագիծ բերվի։ Այդքան ջուր քաղաքում պարզապես չկա։ Հենց ջրաքանակի պակասի պատճառով է վերանայվել որոշ տարածքների գրաֆիկը և դրանով են պայմանավորված շարունակական ջրանջատումները։ Կա ջրի կորստի վերահսկողության, ցանցի բարելավման հրատապ խնդիր։ Խայտառակ ծավալների է հասնում ջրագողությունը։ Որոշ բնակիչներ, ինչպես նաև՝ տարբեր գործարարներ, համատարած կերպով գողանում են ջուրը։ Հատկանշական է, որ մինչև ապրիլ կամ մայիս ամիսները Աջափնյակի գյուղերի բնակիչները ջրից չեն բողոքում, սակայն մայիսին սկսվում են բողոքները։ Պատճառն այն է, որ ապօրինի միացված խողովակներից ոռոգման նպատակով ջուր են գողանում հենց այս ամսին։ Կան մի շարք տնտեսվարողներ, որոնք իրենց տնտեսական կարիքների համար օգտագործում են խմելու ջուրը՝ շրջանցելով հաշվիչը։ Կան նաև շշալցնողներ, որոնք աղբյուրի ջրի փոխարեն լցնում են սովորական ծորակի ջուր։ Բայց, նույնիսկ այդ պայմաններում, այդ ծորակի ջուրը օգտագործում են ապօրինի կերպով։ Գողանում է մասնավոր սեկտորը, գողանում են առաջին հարկում ապրող կամ գործունեություն իրականացնողները և այլն։

Ջրի գողությունը ամենուր է։ Մի շարք համայնքներ կամ պետական մարմիններ սպառում են ջուրը և չեն վճարում, ինչի հետևանքով կուտակվել են ահռելի պարտքեր։ Կան համայնքներ, որոնք մեծածախ ջուր են գնում «Վեոլիա Ջուր»-ից, վաճառում բնակիչներին, բայց նույնիսկ մեծածախ գինը` 40 դրամ, չեն վճարում։ Տարիներ շարունակ ջրային օրենսգրքով անօտարելի համարվող տարածքներ ապօրինի վաճառվել են տարբեր մարդկանց, ինչի արդյունքում, նույնիսկ մագիստրալային խողովակներ, հայտնվել են ուրիշի ձեռքում։ Փնթի շինարարությունը վնասում է խողովակը կամ անհնարին դարձնում դրա սպասարկումը։ Վերջին տարվա մեջ մի քանի անգամ վնասվել է Երևան մտնող «Արզնի-2» ջրատարը։ Դրա պատճառներն են մոտակայքում հողերի օտարումը, ապօրինի շինարարությունը, ինչպես նաև Հրազդանի կիրճը մի շարք մարդկանց կողմից աղբավայրի վերածելը։

Երևանի շինարարական աղբը տանում և լցնում են կիրճը, աղբը աստիճանաբար կուտակվում, հոսում և պարբերաբար վնասում է ջրատարը։ Չնայած բազմաթիվ վթարներին՝ խնդիրը մինչ օրս լուծված չէ։ Անհրաժեշտ է ազատագրել անօտարելի գոտիները, արգելել ապօրինի գործունեությունը այդ տարածքում, ինչպես նաեւ՝ կառուցել նոր ջրատար։ Համաձայն «Վեոլիայի» հետ կառավարության պայմանագրի, վերջինս ստանձնել է պետական գույքի կառավարումը, որի դիմաց Հայաստանի Հանրապետությանը տարեկան վճարում է մոտ քսան միլիոն դոլար։ Այդ պայմանագրով ընթացիկ նորոգումը նույնպես «Վեոլիայի» պարտականությունն է։ Սակայն, պայմանագրի համաձայն, ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԸ պետք է կատարվեն կառավարության կողմից։ Կառավարությունը ստանձնել է պարտավորություն՝ կատարելու 200 միլիոն դոլարի կապիտալ ծախս, որպեսզի նվազի կորուստը և կատարվեն ծավալուն աշխատանքներ, այդ թվում՝ մագիստրալների նորոգումը։ Մինչ օրս կառավարությունը ջրային ոլորտում ոչ մի կապիտալ ներդրում չի կատարել։ Ոչ էլ պատրաստվում է։ Վերոնշված խնդիրների կապակցությամբ պատրաստել եմ գրություններ՝ ուղղված «Վեոլիա Ջուր» ընկերությանն ու ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>