Այս տարի Ռուսաստանի Առաջին ալիքը դեկտեմբերի 31-ին չի ցուցադրի «Ճակատագրի հեգնանքը»
10 տարվա մեջ առաջին անգամ արդեն ավանդական դարձած «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը այս տարի չի ցուցադրվի Ռուսաստանի Առաջին ալիքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, հայտնել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության ներկայացուիչ Վիկտորյա Արուտյունովան:
Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումը կապված է ցուցադրության իրավունքի հետ: Մեկ այլ դաշնային ալիքի աղբյուր պարզաբանել է, որ ֆիլմի տեր հանդիսացող «Մոսֆիլմ» կինոստուդիայի և հեռուստաալիքների միջև պայմանավորվածությունների համաձայն՝ «կա ֆիլմերի փաթեթ, որը պետք է փոխանակվի ալիքների միջև, ինչպես «Եվրատեսիլը»:
Նշվում է, որ «Ճակատագրի հեգնանքի» փոխարեն Առաջին ալիքին տրամադրվել են Լեոնիդ Գայդայի «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» և «Կովկասի գերուհին» ֆիլմերը, որոնք նախորդ անգամ ցուցադրել է «Ռոսիա 1» հեռուստաալիքը:
ԱՂբյուրը պարզաբանում է, որ բաշխումը վերաբերում է ոչ միայն Նոր տարվա եթերին, այլ նաև ամբողջ տարվան:
Zham.am