Իրենց աթոռը սիրող իշխանությունները գոնե հանուն բազկաթոռի գան, օրերով կուտակված աղբը տանեն․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ, լուսանկար)
Այս իշխանություններն աթոռ շատ են սիրում․ կառչել են դրանից ու ամեն կերպ պահում են։
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան փողոցում աղբամանների մոտ աթոռ էլ չէ, մի ամբողջ բազկաթոռ է նետած։ Գոնե հանուն այդ բազկաթոռի գան, օրերով կուտակված աղբը տանեն, թե չէ տարածքում արդեն հակասանիտարական վիճակ է ստեղծվել։ Էլ չասած, որ աղբը քիչ է մնում՝ երթևեկելի գոտի ու մայթ լցվի։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութը՝ հղումով
https://www.facebook.com/grigor.iskandaryan/posts/pfbid0q7JD3LSce89U4MSPtRRx9fXNjxNayJzZC3MMZ7GMqXmKWWYXMUGnSQkwWBtQ3Ve8l