Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում
Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պատերազմ Արցախում
Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան

ՀՀ ԶՈՒ բարեփոխումները պիտի լինեն խորքային ու թիրախային. Բագրատ սրբազան

Օգոստոսի 26-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանը ներկայացրեց շարժման ծրագրային դրույթները.

«Անվտանգային խնդիրներ. ՀՀ-ի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը խիստ լարված է: Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան Ադրբեջանի կողմից, իրականացվող այսպես կոչված սահմանագծման և սահմանազատման գործընթացը, Բաքվի կողմից հնչող նախապայմանները (այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պահանջ, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի ու ադրբեջանցիների՝ ՀՀ վերադարձի օրակարգ, ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջ, որը հայտարարված մասով վերաբերում է Սահմանադրության նախաբանին ու դրանում եղած հղմանը Անկախության հռչակագրին, բայց որևէ կերպ չի բացառվում, որ այլ պահանջներ ևս ներկայացվեն), նաև՝ կիրառվող հարկադրանքի քաղաքականությունն առաջնահերթ են դարձնում անվտանգային համակարգի վերակազմավորման ու ամրապնդման խնդիրները:

Վերջինս պիտի ներառի պետության անվտանգային համակարգի ինչպես ներքին բաղադրիչը՝ ազգային բանակն ու դրա մարտունակության շարունակական բարձրացման հարցերը, այնպես էլ արտաքին բաղադրիչը՝ ի դեմս դաշնակիցների հետ հարաբերությունների՝ վերականգնման միտումով վերանայման, խնդիրների վերհանման ու կառուցողական մթնոլորտում լուծումների փնտրտուքի:

Բարեփոխումներ Զինված ուժերում. ՀՀ ԶՈՒ բարեփոխումները պիտի լինեն խորքային ու թիրախային՝ ուղղված առկա խնդիրների լուծմանը, նոր մարտահրավերներին բանակի պատրաստվածության ապահովմանը: Անհրաժեշտ է անվտանգության հիմնարար, ներքին բաղադրիչի՝ ՀՀ ԶՈՒ վերականգնում, որը ներառում է՝ բանակի արդիականացում՝ կրթական ծրագրերից մինչև նորագույն սպառազինությունների ձեռքբերում, ՀՀ ԶՈՒ պատշաճ ֆինանսավորում, սպայի հեղինակության ու բանակի, զինվորականության հանդեպ հարգանքի վերականգնում, ԶՈՒ-ում կոռուպցիայի դեմ հետևողական պայքար և այլն:
Պետության ուշադրության ու իրական, գործուն հոգածության կենտրոնում պիտի լինեն ռազմական գործողություններին մասնակցած, հայրենիքի համար կյանքն ու առողջությունը նվիրաբերած զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները:

Անվտանգություն՝ լայն իմաստով. Հայաստանի անվտանգային խնդիրները չեն սկսվում ու ավարտվում միայն արտաքին սպառնալիքներով: Կարևորագույն խնդիր է ՀՀ քաղաքացիների և Հայաստանում բնակվող անձանց անվտանգության ապահովումը, հանցավորության դեմ արդյունավետ պայքարը, մարդու կյանքի, սեփականության և բոլոր իրավունքների պաշտպանությունը, պարենային անվտանգությունը, սոցիալական անվտանգությունը և այլն: Մարդն ու ՀՀ քաղաքացին Հայաստանում իրեն պիտի զգա անվտանգ, պաշտպանված ու ապահով»:

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>