Ճանապարհաշինական աշխատանքները խախտում են քաղաքացիների անդորրը (տեսանյութ)
Կադրերը Մոսկովյան փողոցի շինարարական աշխատանքներից են։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությանն են դիմել Մոսկովյան 20, 28, 31, 33, 35, 36, 37, 39 շենքերի բնակիչները՝ բողոքելով, որ ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են գիշերվա ուժ ժամերին և նույնիսկ հանգստյան օրերին, իսկ տեխնիկայի աղմուկն այնքան բարձր է, որ այս տոթ եղանակին անգամ պատուհան չեն կարողանում բացել։
Այսինքն, թեկուզ բարեկարգումն այնպես են անում, որ ժողովրդական լեզվով ասած՝ մարդկանց քթից գա։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից
https://www.facebook.com/armen.qocharyan.7/videos/1179086663350961/