Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Ինչ ունեցվածք է հայտարարգրել վարչապետի օգնական Արսեն Միխայլովը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Վարչապետի օգնական Արսեն Միխայլովը պաշտոնին նշանակվել է 2022 թվականի ապրիլի 1-ից, սակայն իր գործունեությունը սկսել է դեռ 1983 թվականին՝ լինելով Արդատովի գյուղատնտեսական տեխնիկումում մինչև 1986 թվականը, այնուհետև, 1986-ից մինչև 1990 թվականները եղել է Արզնիի Սովխոզի ԼԿԵՄ քարտուղար․ սրան հաջորդել է Արզնիի Սովխոզի ԿԿ քարտուղարի պաշտոնը մինչև 1991 թվական: Արսեն Միխայլովը 1991-1994 թվականներին եղել է ԽՍՀՄ ասորական կոնգրեսի փոխնախագահ, ինչպես նաև 1994-ից 2001 թվականներին՝ Հայաստանի «Աթուր» ասորական ասոցիացիայի փոխնախագահ: Միխայլովը նաև 2001 թվականից հանդիսանում է Հայաստանի «Աթուռ»» ասորական միության նախագահ, ինչպես նաև նույն թվականից եղել է Համաշխարհային ասորական միության վարչության անդամ, Արևելյան Եվրոպայի ասորական կազմակերպությունների պատասխանատու քարտուղար և Համաասորական «Թամուզ»՝ ԻԻՀ-ում անցկացվող սպորտային խաղերի համահեղինակ, կազմակերպիչ:

Արսեն Միխայլովը Ազգային ժողովի պատգամավոր է եղել սկզբնապես ՀՀԿ խմբակցությունում, հետո՝ ՔՊ-ում: Վարչապետի օգնականն իր անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մարտի 28-ին, որից տեղեկանում ենք, որ նա հաշվետու տարվա սկզբում հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ 3 հողամաս, մեկ բնակելի տուն․ նշյալ գույքերը գտնվում են Կոտայքի մարզի Արզնի գյուղում: Այս ամենին տարվա ընթացքում ավելացել է ձեռք բերված հողամասը, որը եղել է գնման եղանակով և որի արժեքը կազմել է 300.000 դրամ, ինչը տարվա ընթացքում օտարվել է 260.000 դրամով․ ինչպես տեսնում ենք՝ վնասով գործարք:

Վարչապետի օգնականի մնացյալ 4 անշարժ գույքերը պահպանվել են: Արսեն Միխայլովը տարվա սկզբում, որպես տրանսպորտային միջոց, հայտարարագրել է 2008 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենան․ սա կրկին պահպանվել է տարվա վերջում: Հաշվետու տարվա սկզբում առկա պարտքային և այլ արժեթղթերի գումարի չափը կազմել է 6 մլն դրամ, որը պահպանվել է տարվա վերջում: Միխայլովի՝ բանկում առկա ավանդների գումարի չափը կրկին 6 մլն դրամ է: Վարչապետի օգնականի՝ հաշվետու տարվա բանկային հաշիվների մնացորդը եղել 50 դրամ, իսկ մյուսը 1.110 դրամ, հաշվետու տարվա վերջում երկուսն էլ զրոյացվել են: Նրա՝ հաշվետու տարվա սկզբի կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 500 հազար դրամ, ինչը տարվա վերջում դարձել է 2 մլն 500 հազար դրամ:

Միխայլովի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 11 մլն 248 հազար դրամ, որից 9 մլն 747 հազար դրամը վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, 260 հազար դրամը՝ հողամասի վաճառքից ստացած գումարը, 593 հազար դրամը «Ինեկոբանկից» ստացված փոխառությունն է, իսկ մնացած 648 հազար դրամը ստացված է ՎՏԲ բանկից:

Հիշեցնենք, որ Արսեն Միխայլովը, լինելով Ազգային Ժողովի պատգամավոր, երբեք աչքի չի ընկել իր ելույթներով և նրա ձայնը երբեք լսելի չի եղել խորհրարանում․ ու հիմա Միխայլովը հայտնվել է մի «անվտանգ», բայց ազդեցիկ պաշտոնում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>