Նա հայրենիքի նվիրյալ էր, զինվորագրված՝ իր գործին․ պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը՝ Սրապիոնյանի մասին
«Նա տեսակ էր և այդ տեսակը կարիք ունի քնքուշ վերաբերմունքի։ Մենք այդպես չենք վարվում։ Տեսակ, որը զարդարում մեր շրջապատը։ Ո՞վ է կարդալու Սիամանթո համալսարանում։ Նա հայրենիքի նվիրյալ էր և զինվորագրված էր իր գործին, մեր գործին և հայոց գործին, որը, հավատացնում եմ՝ հաղթանակով է պսակվելու»,- այս մասին գրականագետ Սերժ Սրապիոնյանի հոգեհանգիստի արարողության ժամանակ ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։
Նշենք, որ Սրապիոնյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա օգոստոսի 24-ին, ժամը 12:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Աղբյուր` Panorama.am