Սրապիոնյանի թողած անձնական, գիտական, քաղաքացիական ժանգությունը մի կերպարի մարմնավորում է․ Վիկտոր Սողոմոնյան
«Սերժ Սրապիոնյանն այն մարդկանցից է, որին դժվար է պատկերացնել, որ մեզ հետ չէ։ Բարի, լուսավոր և մեծ գիտելիքներով գրականագետ։ Նա գրականությունն այնպես գիտեր, որ մասնագետ լինելով զարմանում ես»,- այս մասին գրականագետ Սերժ Սրապիոնյանի հոգեհանգիստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ Սրապիոնյանի թողած անձնական, գիտական, քաղաքացիական ժանգությունը մի կերպարի մարմնավորում է, որը կարող է օրինակ ծառայել մյուսների համար։
«Ինչպես զբաղվել սեփական գործով, լավ ընտանիք ունենալ և լավ մասնագետ լինել։ Չմերվել այն բանի հետ, որը քեզ դուր չի գալիս օրվա հասարակարգում։ Երևի թե սա է մտավորականի կամ ավելի լայն ասած՝ ինտիլիգենտ բառի բնորոշումը»,- ավելացրեց Սողոմոնյանը։
Աղբյուր` Panorama.am