Սահակաշվիլի. «Ուկրաինայում իմ դեմ արշավը ղեկավարում է Պուտինը». Տեսանյութ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի անվտանգության ծառայության կուռքն է: Այս մասին ուկրաինական «Newsone»-ի ուղիղ եթերում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
Նկարագրելով դեկտեմբերին տեղի ունեցած իր ձերբակալումը Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչների կողմից, Սահակաշվիլին պատմել է.
«Նրանք այնպես են հիանում, ասում են. «Պուտինը սրանց (Սահակաշվիլիի կողմնակիցներին)» ոչխարի եղջյուր նման կփաթաթեր: Նա բոլորին կնստեցներ, կարգ ու կանոն կհաստատեր»:
Բացի այդ, Սահակաշվիլին պատմել է, որ նրանք անիծում էին Պետր Պորոշենկոյին, և հայտարարեց, որ Պուտինը «Կիևի կենտրոնում անվտանգության ծառայության ձեռքերով հատուկ գործողություններ է իրականացնում», ինչն առավել քան զվարճալի է, քանի որ Պորոշենկոն և նրա թիմը հենց Սահակաշվիլիին են մեղադրում Կրեմլի պատվերով աշխպատելու մեջ:
Zham.am

