Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերի թիվը հասել 75-ի
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերի թիվը հասել 75-ի։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Կենտրոնը նաև ութ կետից բաղկացած ուղեցույց է հրապարակել, թե ինչպես խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից․
Սահմանափակել մթնշաղին մինչև լուսաբաց դրսում անցկացրած ժամանակը, երբ մոծակներն ակտիվանում են։ Ձեռք չտալ սատկած թռչուններին։
Կրել երկարաթև հագուստ։ Հեռացնել տան շրջակայքում առկա ջրականգերը` մոծակների բազմացումը կանխելու համար։ Օգտագործել պատուհանի և դռների համար նախատեսված հակամիջատային ցանց։ Օգտագործել միջատավանիչ միջոցներ։ Խուսափել երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից։
Կրել մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ` հիվանդ կենդանիների հետ շփման, սպանդի կամ մսեղիքի մշակման ընթացքում։