«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Հարկեր չվճարելու համար գործարարին կալանավորելով ՊԵԿ-ը վնասում է պետությանը․ Միրաքյան

«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարկեր չվճարելու համար գործարարին կալանավորելով ՊԵԿ-ը վնասում է պետությանը: Ենթադրենք ՊԵԿ-ը նախնական հարկային հաշվարկի հիման վրա X գործարարին մեղադրում է 100 միլիոն դրամ հարկ թաքցնելու համար, ասում է բեր վճարի, գործարարը համաձայն չի այդ մեղադրանքի հետ, բայց քանի որ բոլոր լծակները ՊԵԿ-ի ձեռքին են՝ գործարարին քնչականի միջոցով կալանավորում են: 2 ամիս տևած կալանքի, դատական պրոցեսներից հետո գործարարը վճարում է ՊԵԿ-ի պահանջած 100 միլիոն դրամը, ՊԵԿ տեսուչը ստանում է դրանից իր խրախուսանքը, իսկ գործարարն ազատվում է բանտից:

Հետո գործարարը դիմում է դատարան, ապացուցում է, որ հարկային խախտումը 20 միլիոն դրամ էր, ոչ թե 80 ու հետ է ստանում իր գումարը: Բայց դա տևում է 2 տարի, իսկ ՊԵԿ տեսուչն արդեն վաղուց ստացել է իր բոնուսը, տեղափոխվել է այլ աշխատանքի կամ գնացել է Լոս Անջելես, Ուբեր քշելու: Ինչու՞ չի կարելի է գործարարին կալանավորել հարկային խախտումների համար: Հարկային տեսուչի միակ խնդիրը պլան կատարելն է (երբեմն նաև կոռուպցիոն շահը), հետևաբար տեսուչը շահագրգիռ կողմ է ու չի կարող չեզոք լինել ու տեսուչի նախնական հարկային հաշվարկի հիման վրա քնչականը չպետք է կալանավորի:

Այլապես կալանքը վերածվում է մի շահագրգիռ կողմի՝ տեսուչի ձեռքին շանտաժի գործիք՝ կիրառվող սեփական շահերի համար (պլան կատարի, բոնուս ստանա), ընդդեմ գործարարի: Այդ X գործարարը, որը կալանավորվում է մեկ կամ երկու ամսով, ենթադրենք խանութներ ունի 10 հատ ու պետությանը վճարում էր տարին 200 միլիոն դրամ հարկ, բայց երբ կալանավորում են, ապա այդ ամիս մատակարարները վախենում են, որ գործարարը կսննկանա և ապրանք չեն մատակարարում, որոշները գալիս հետ են տանում իրենց մատակարարված ապրանքները և այլն: Արդյունքում, եթե սովորաբար ամեն ամիս 20 միլիոն դրամ հարկ էր վճարում՝ գործարարին կալանավորելու 2 ամիսների ընթացքում առաջացած խնդիրների պատճառով հարկն իջնում է ամիսը 10 միլիոնի, երբեմն էլ տարին 200 միլիոն դրամ հարկ վճարող բիզնեսը կարող է մեռնել: Ստացվում է, որ կարճաժամկետ տեսուչը պետությանը օգուտ տվեց, իսկ երկարաժամկետ՝ վնաս, քանի որ բիզնեսը թուլացավ կամ փակվեց: Բայց դա արդեն տեսուչին չի հետաքրքրում, քանի որ ինքն իր պլանը կատարել է ու բոնուսը՝ ստացել:

Այլ տարբերակում 20 միլիոն դրամի հարկային պարտավորության համար գործարարին կալանավորում են, որից հետո բիզնեսը չի փակվում, բայց գործարարը որոշում է առաջիկա 2 տարիների ընթացքում տեղափոխվել այլ, ավելի ազատ երկիր ու երկրի տնտեսությունը կորցնում է ևս մեկ գործարարի: Ասածս պատմությունների իմաստն այն է, որ գործարարը բարիքներ է ստեղծում ու պետք է օգնել նրան, պայմաններ ստեղծել, որ շարունակի բարիքներ ստեղծել, իսկ եթե սխալվել է կամ խաբել է պետությանը, ասենք 20 միլիոն դրամ, առանց կալանքի կամ աշխատանքի խաթարման, դատարանի որոշումով թող վճարի, ասենք 30 միլիոն դրամ, բայց ոչ կալանք հարկային տեսուչի ցուցումով, ինչի հետևանքով ժամանակի ընթացքում պետությունն ավելի շատ է տուժում, քան այդ 20 միլիոնն էր: Հարկեր չվճարելու համար գործարարին կալանավորելը պետությանն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>