Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը

Վահե Ղազարյանը մեզ խաբել է, խաբել են բոլորը. Չարենցավանի անձնագրայինը փակվելու է՝ տարածքը տալու են մասնավորին. Գևորգ Հակոբյան

Չարենցավանի բնակիչները շարունակում են պայքարել, որպեսզի Կառավարությունը չփակի Չարենցավանի անձնագրային բաժանմունքը։

Չարենցավանի անձնագրային բաժանմունքը տեղափոխել են Հրազդան, բնակիչներն անձնագրային խնդիրներ ունենալու դեպքում ստիպված պետք է Չարենցավանից հասնեն Հրազդան, ինչը նրանց սրտով չէ, քանի որ դա իրենցից պահանջում է լրացուցիչ ծախսեր ու ժամանակ։

Արդեն 2 ամիս պայքարող չարենցավանցիները չեն պատրաստվում հանձնվել, նրանք կշարունակեն իրենց պայքարը, թե ի՞նչ ձևաչափով՝ առաջիկայում կհայտարարեն։

Երկու շաբաթ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը գնացել էին Չարենցավան՝ ՔՊ-ականներից մեկի հարսանիքին մասնակցելու, բողոքող չարենցավանցիները փորձել էին նրանց հետ հանդիպել, ներկայացնել իրենց բողոքը, սակայն Չարենցավանի ոստիկանապետը հորդորել էր դադարեցնել ակցիաները, քանի որ ՆԳ նախարարը խոստացել է, որ կայցելի Կոտայքի մարզ և կհանդիպի բնակիչների հետ։

«Երկու շաբաթից ավելի է անցել՝ Վահե Ղազարյանն իր խոստումը չի կատարել, մեզ խաբել է։ Պարզվում է՝ մեզ խաբել են բոլորը, Միգրացիոն ծառայության ներկայացուցիչն օրերս ասաց՝ Չարենցավանի անձնագրայինը փակելու են։ Մինչդեռ մեզ նախկինում հավաստիացնում էին, որ մեր անձնագրայինը հաշվի կառնեն, 2 աշխատող կտեղակայեն Չարենցավանում։ Հիմա էլ ասում են՝ չէ, մենք նախատեսել ենք օպտիմալացնել, ստեղծել շրջիկ խմբեր, դե, դա էլ ենթադրում է նոր ծախսեր։ Պարզվում է, իրենք 2025 թվականին ուզում են անձնագրայինի այդ ամբողջ տարածքը վաճառեն ու տան մասնավորին, ամենավտանգավորը սա է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Չարենցավանի բողոքի ակցիայի մասնակից Գևորգ Հակոբյանը։

Նա նշեց, որ մի քանի տարի առաջ փակել են նաև Չարենցավանի սանէպիդկայանը, որի շենքն օտարել ու մասնավորեցրել են, փակվել է զինկոմիսարիատը. այն տեղափոխել են Աբովյան քաղաք։

Նա վստահ է՝ պատկան մարմիններն անձնագրայիններում այս ձևերով ստեղծում են «բոլոլա», արհեստական հերթեր, որպեսզի օպտիմալացման անվան տակ տարածքներ մասնավորեցնեն։

«Այսինքն՝ իրենց վրայից գցում են, ասում են՝ պետությունը վնասով է աշխատում, տալիս ենք մասնավորին։ Այս ամենի դեմը պետք է առնենք, հիմա քանի որ հստակ իմացանք, որ փակելու են, պետք է հավաքվենք հասկանանք՝ ինչ պետք է անենք, իմ տարբերակը  ես ունեմ, տեսնեմ, մեր ընկերները դա կընդունե՞ն»,- հավելեց մեր զրուցակիցը։

Գևորգ Հակոբյանը նաև ասաց՝ ավելի լավ է անձնագրի տրամադրման համար գումարը բարձրացնեն, քան տեղափոխեն, քանի որ այս ամենը վտանգավոր միտումներ ունի։

«Այս գործից բոլորն իրենց ձեռքերը լվացել են, մենք մնացել ենք մենակ, կանգնել ենք փաստի առաջ, հետևաբար՝ պետք է որոշենք, թե ինչպես ենք անելու, որ այս անձնագրայինը չփակվի։ Պատկերացնո՞ւմ եք՝ տարին մի քանի շենք մասնավորեցնեն ու տան մասնավորին, չգիտեմ, ուզում են այնպես անել, որ ամբողջ մարզում մի անձնագրային լինի»,- եզրափակեց Գևորգ Հակոբյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>