Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Պատերազմ Արցախում
Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան

Հայաստանը դիմել է Միացյալ Նահանգներին՝ «միջուկային համաձայնագրին» միանալու համար. ՍիվիլՆեթ

Հայաստանը ցանկանում է միանալ միջազգային «123-րդ համաձայնագրին», որի հաստատման պարագայում կարող է ստանալ ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։ Ամերիկյան կողմն արդեն իսկ ուսումնասիրում է Հայաստանի դիմումը։ 

Այս մասին «ՍիվիլՆեթ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը։ Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է ստորագրի ատոմային էներգիայի գործակալության ակտի 123-րդ բաժինը, որը սահմանում է այլ երկրներին քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու անհրաժեշտ պայմանները։ Ըստ Պետդեպարտամենտի կողմից 2022 թվականին հրապարակված թարմ տվյալների՝ ԱՄՆ-ն նման գործարքներ ունի 48 երկրների և տարածքների հետ:

Մասնագետները նշում են, որ «123-րդ համաձայնագրին» միանալու դեպքում Հայաստանը կստանա իր տարածքում ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ատոմակայան նախագծելու և կառուցելու հնարավորություն, որը կփոխարինի Մեծամորի ատոմակայանին:

«ԱՄՆ կառավարությունը չի կիսում բանակցային գործընթացի մանրամասները, բայց մենք կարող ենք ասել, որ Պետդեպարտամենտը պատշաճ ուշադրություն է դարձնում «123-րդ համաձայնագրին» միանալու Հայաստանի խնդրանքին։ Թեև մենք չենք կարող տրամադրել այլ երկրների հետ ԱՄՆ կառավարության բանակցությունների ներքին գործընթացի մանրամասները՝ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի հետ քաղաքացիական միջուկային համագործակցությունը խորացնելու հնարավորությունները»,- նշել է Պետդեպարտամենտի խոսնակը։

Այդուհանդերձ, բանակցությունների ներքին գործընթացի կամ վերոհիշյալ գործարքի հաստատման ժամանակացույցի վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվել։ Բանակցությունները սովորաբար ձգվում են տարիներ: Անցյալ տարի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ Ֆիլիպինների հետ մեկ տարի տևած միջուկային բանակցությունները ամենաարագն էին Միացյալ Նահանգների պատմության մեջ նման համաձայնագրի շուրջ համաձայնության գալու առումով:

Սա առաջին դեպքն է, երբ Միացյալ Նահանգները կամ Հայաստանը հրապարակայնորեն հաստատում են, որ Երևանը դիմել է ԱՄՆ քաղաքացիական միջուկային էներգիայի համաձայնագրին միանալու համար: Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ամռան սկզբին ասել էր, որ միջուկային հարցերով «գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է»՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Ավելի ուշ, էներգետիկայի փոխնախարար Հակոբ Վարդանյանը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը դիմել է Միացյալ Նահանգներին խորացնելու միջուկային գործընկերությունը՝ չհստակեցնելով, թե ինչի է ձգտում Երևանը։

Երևանը և Վաշինգտոնը 2022-ին արդեն իսկ ստորագրել են քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: Ըստ Պետդեպարտամենտի կայքի տեղեկանքի՝ դա սահմանում է «համագործակցության շրջանակը», սակայն կանաչ լույս չի վառում միջուկային տեխնոլոգիաների արտահանման համար, ինչպես «123-րդ համաձայնագիրը»:

Հայաստանը մեծապես կախված է միջուկային էներգիայից։ Ներկայում Մեծամորի ատոմակայանը բավարարում է երկրի էներգիայի ընդհանուր կարիքների մոտ մեկ երրորդը։ Վաղ 1980-ականներին գործարկված կայանի շահագործման ժամկետն ավարտվում էր 2017-ին, սակայն վերազինումից հետո շահագործման ժամկետը երկարացվել է 19 տարով։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը անցյալ տարի հայտարարել է, որ Հայկական ատոմակայանը համապատասխանում է անվտանգության միջազգային չափանիշներին:

Մեծամորի ատոմակայանի գործունեությունը ամբողջովին կախված է «Ռոսատոմից»՝ Ռուսաստանի պետական ​​միջուկային էներգետիկ կորպորացիայից՝ թե՛ վառելիքի մատակարարման, թե՛ տեխնոլոգիական վերազինումների առումով: Դեռ նախորդ տարի Հայաստանի կառավարությունը 65 մլն դոլարի արդիականացման և վերանորոգման պայմանագիր է կնքել «Ռոսատոմ»-ի հետ՝ ատոմակայանը մինչև 2036-ը շահագործելու համար: Դրանից հետո այն պետք է շահագործումից հանվի և փոխարինվի:

Կառավարությունն օգոստոսի սկզբին ստեղծեց պետական ​​ընկերություն Մեծամորի ատոմակայանին փոխարինող նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար։ Ակնկալվում է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում ընկերությունը կներկայացնի իր ծրագիրը, թե որ երկրի տեխնոլոգիայով ու ինչ հզորությամբ կկառուցվի նոր ատոմակայանը։ Հայաստանի պաշտոնյաների կողմից ավելի վաղ եղել էին հայտարարություններ, որ Հայաստանը մտադիր է դիտարկել ատոմակայանի փոխարինման տարբերակներ Չինաստանից, Ռուսաստանից, Հարավային Կորեայից և Միացյալ Նահանգներից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>