Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում
ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգությանը և Հայաստանում ռուսական ռազմաբազային վերաբերող հարցեր. Պեսկով Դատախազն այդպես էլ չգտավ պետական գաղտնիքը. ինչո՞ւ դատը շարունակվում ԴՌՆՓԱԿ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի թիմակիցները ԴՌՆՓԱԿ դատարանի մոտ են Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ և հորինովի «մեղադրանքով» դռնփակ «դատական» նիստն է Պատերազմ Արցախում
Խորհրդարանական վերջին ընտրություննե՞ր, թե՞ վերջին խորհրդարանական ընտրություններ Դավիթ Համբարձումյանի գործը լուծվել է ընդամենը 40 օրում, այսինքն՝ միջինից 14 անգամ ավելի արագ. Մելիքյան Սամվել Կարապետյանի հերթական քաղաքական կալանքը․ նոր մանրամասներ՝ մեղադրանքի վերաբերյալ Նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել ՆԳՆ-ից մանրամասներ են հայտնում Երևանում «Range Rover»-ի հրդեհից ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՆԱՑԵԼ, ԲԱՅՑ ԿԱԼԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ «Արհեստական բարոյականություն» կամ ո՞նց է ավելի ճիշտ բնութագրել Հայատանում ձևավորված մթնոլորտը Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ Արմեն Աշոտյանի սկանդալային բացահայտումը. Փաշինյանի սահմանադրական ծուղակը․ ի՞նչ է թաքնված նոր նախագծի հետևում Իշխանությունը հարցը լուծեց դատարանի միջոցով. Աբրահամյանը՝ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Հայաստանն ինքը պետք է որոշի՝ շարունակելո՞ւ է մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին. Գլխավոր քարտուղար Երեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերները Ադրբեջանի ոստիկանությունը վրացի ուխտավորներին թույլ չի տվել մտնել Կուրմուխի Սուրբ Գևորգ եկեղեցի Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության տոնն է Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ» «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերով․ «Ժողովուրդ» Ինձ կալանավորելու լուրից ուրախացողներին հիասթափություն է սպասում. ոչ մի բանի չեք հասնելու. Դավիթ Համբարձումյան Փաշինյանը դարակազմիկ հերթական սուտն է հորինել Ավինյանը չի ցանկացել անգամ լսել Կատվալյանին․ ենթադրյալ կոռուպցիոն «գործարքում» լինելու պատճառով ազատել է թաղապետին «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» 46 իրավապաշտպան կազմակերպություն կոչ է արել մերժել Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ն նախագահելու հայտը Ի՞նչ է սպասվում Պուտին-Փաշինյան հանդիպումից. ապոկալիպսի՞ս Արդարությունը ոնց որ մահամերձ է. Ռոբերտ Քոչարյան Նախագծի սկիզբը ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական. սա Վարդան Պողոսյանն է ասել. ես ավելացնելու բան չունեմ. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին թույլատրվեց էլեկտրոնային տարբերակով ծանոթանալ գործի նյութերին Համայնքային ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման. քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է 18+ ֆիլմը դիտարկել են որպես կրթական նյութ 14–15 տարեկանների համար. Գալստյան Միջազգային ուշադրության կիզակետում է հայտնվում Հայաստանը՝ որպես 60.000 ընտրողի ձայն գողացած. Իվետա Տոնոյան Սկում ենք. արդյունաբերության անկման խորացում, ծառայությունների աճի դանդաղում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Առաջին հերթին՝ եթե ինքներս մեզ չուրանանք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վաղը օգոստոսի 23-ն է՝ Հայաստանի Հանրապետության անկախության Հռչակագրի ընդունման օրը: Ու չնայած մեր ազգի, մեր ժողովրդի պատմությունը մեկնարկել է հազարամյակների խորքից, նորագույն ժամանակներում հայրենի հողի վրա Հայոց պետականության վերականգնման մեկնարկը տրվել է 1990 թվականի այս օրը՝ հիմնվելով նաև 1918-20 թթ. Առաջին Հանրապետության ավանդույթների և պատմական հիշողության վրա:

Ուղիղ 34 տարի առաջ այս օրը Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: Դա Հայաստանի գործող պետականության հիմնաքարն է: Ու ամենևին պատահական չէ, որ մեր ոչնչացման նպատակադրումն ունեցող թշնամին բացահայտորեն թիրախավորել է հենց այդ հիմնաքարը՝ ակնկալելով, որ իր պահանջները բավարարող ՀՀ օրվա իշխանությունը կանի նաև այդ սուիցիդալ քայլը: Այն է՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, ջնջել նախաբանը, որտեղ, բնականաբար, հղում է արվում հիմքերի հիմքին, այն է՝ Անկախության հռչակագրին:

Իսկ ի՞նչ է այնտեղ գրված, այդ ի՞նչն է այդպես բորբոքում Հայաստանի ու հայության թշնամիներին, տվյալ պարագայում՝ Թուրքիային ու Ադրբեջանին, որ շարունակաբար նման շեշտադրում են անում, իսկ փաշինյանական իշխանություններն էլ, ի դեպ, «տակից» ձայնակցում են նրանց, թե՝ «հա, Սահմանադրությունը պետք է փոխել...»:

Չալարենք և ծանոթանանք Հռչակագրի նախաբանին: Նշենք, որ տեքստը պատճենել ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից, որտեղ այն դեռևս զետեղված է: Ինչպես ասվում է՝ կարդացեք, քանի չեն ջնջել...

Եվ այսպես. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը» (ընդգծումները մերն են):

Ու այստեղ արդեն հարցեր են ծագում՝ պատմական եղելությունից 34 տարի անց: Առաջին հարցը փոխկապակցված է «Հայաստանի ժողովրդի միասնական կամքն» արտահայտելու հետ: Հռչակագրի նախաբանում հստակ արտացոլված է երեսունչորսամյա վաղեմության իրականությունը, և տողերիս հեղինակը, որպես ժամանակակից, կարող է փաստել դա: Այո, Գերագույն խորհուրդը միանգամայն արտահայտել է ու ընդունված հիմնարար փաստաթղթով արտացոլել է Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, դեռ մի բան էլ՝ մեղմած:

Հարցը. ի՞նչ ունենք երեսունչորս տարի անց: Ո՞ւր է Հայաստանի ժողովրդի միասնական կամքը: Այն միասնական կամքը, որը առկա էր և որի վրա հիմնվելով էլ հռչակվեց անկախ պետականության մեկնարկը: Ո՞ւր է այդ հավաքական կամքը, որ թույլ տվեց դիմագրավել կենսական սպառնալիքներին, պաշտպանել երկիրը, ազգի լավագույն զավակների կյանքի գնով ազատագրել Արցախը՝ չնայած ամենայն դժվարություններին, տառապանքներին, զրկանքներին:

Հարցն այս որոշակիորեն հռետորական է: Այն, բնականաբար, առաջին հերթին կամ ամենից առավել հասցեագրված է Հայաստանի «հասարակական-քաղաքական էլիտային», եթե այսօր կա այդպիսին: Այսինքն, այս հարցի հասցեատերերը այն ուժերն ու գործիչներն են, որ հանդես են գալիս ազգի, ժողովրդի, հասարակության կամ առնվազն հանրության մի մասի անունից ու ազգային շահերի դիրքերից: Հարցի առանցքային հասցեատերերն, ըստ այդմ, ազգային կրոնական, քաղաքական, հասարակական, ստեղծագործական կառույցներն են: Չէ՞ որ հենց նրանք են առաջին հերթին ի մի բերում և հստակ ձևակերպում այդ «միասնական կամք» ասվածը: Այսօր, երբ մեր պետականության գոյությունը, ըստ այդմ՝ մեր՝ որպես պետականակիր ազգ, հետագան էքզիստենցիալ վտանգի առաջ են հայտնվել, առանց չափազանցության, սա ամենաէական հարցն է:

Մեզ անընդհատ ուզում են համոզել, ըստ որում, դա անում են իշխանության եկածները՝ օգտագործելով ապակողմնորոշման, ագրեսիվ քարոզչության հնարավոր բոլոր կեղտոտ մեթոդներն ու գործիքները, թե՝ մենք խեղճուկրակ, ստամոքսամիտ, միայն ուտելխմել-զուգարան գնալու նպատակով ապրող կենսաբանական էակներ ենք, թե՝ թուրքը մեր թշնամին չէ, այլ ամենահարազատ «ախպերը», թե՝ մենք երբեք էլ պետություն և պատմություն չենք ունեցել, թե՝ մենք անզոր ենք, թույլիկ, ընդունակ միայն հեծանիվ քշելու և լոբի մաքրելու, թե՝ Արարատը մեզ պետք չէ, մերը միայն Արագածն է, թե՝ ավելի լավ է Եվրամիության վիզա ունենալ, քան թե Հայոց բանակի ծանուցագիր, թե՝ ոչ մի բուհ ու կրթություն էլ մեզ պետք չէ, թե՝ ոչ մի ԱԷԿ ու գիտություն էլ պետք չէ, թե՝ Մատենադարանի մագաղաթներն էլ պետք չեն, թե՝ պետք է կյանքից միայն վայելք ու բավարարություն ստանալ, ու՝ գլուխը քարին, թե ինչ կլինի երկրի, սահմանների, պետության, պատմության, մշակույթի, եկեղեցու ու մնացած ամեն ինչի, այդ թվում՝ մայրենի լեզվի հետ:

Այլ կերպ ասած՝ խումբը, որ այսօր չարաբաստիկ հանգամանքների բերումով գտնվում է պետության ղեկին՝ իշխանություն է, ամեն կերպ ձգտում է մեզ համոզել, որ ուրանանք ինքներս մեզ, մոռանանք՝ ով ենք ու ինչ ենք եղել, մոռանանք մեր արմատները, մեր ինքնությունը, մեր կրոնը, մեր դավանանքը, մեր լեզուն, մեր պատմությունը: Մոռանանք մեր նվիրյալ զավակներին, որ իրենց կյանքն են դրել մեր՝ որպես պետություն ու ժողովուրդ լինելու համար: Մոռանանք, որ մենք հայ ենք, որ մեր երկիրը Հայաստանն է, իհարկե, ներառյալ Արցախը ևս: Սա է օրվա իշխանության նպատակադրումը: Սա է եղել ու մնում նաև մեր դարավոր թշնամու նպատակադրումը:

Ու երբ այսօր տարբեր հայրենակիցներ հարցնում են, թե ինչ կլինի մեր պետության, մեր երկրի հետ, առաջարկում ենք առնվազն վերհիշել անկախության Հռչակագիրը իր 12 կետով հանդերձ: Մեր պետությունը կհարատևի, մեր զավակները ապագա կունենան, եթե մենք ամենից առաջ չուրանանք ինքներս մեզ: Եթե վերգտնենք մեր ինքնությունը, եթե ձերբազատվենք մեզ պատանդառած պատեհապաշտ-շառլատանների իշխանությունից ու ձևավորենք իրապես ազգային իշխանություն»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>