Հայաստանում «Արևմտյան Նեղոսի» վարակման 58 դեպք է հայտնաբերվել
Հայաստանում «Արեւմտյան Նիլի» վարակման 58 դեպք է հայտնաբերվել, նրանցից 41–ն այս պահին հոսպիտալացված են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։ Նա նշեց, որ առաջին դեպքը հայտնաբերվել է օգոստոսի 7–ին՝ Արագածոտնի մարզում։
«41 պացիենտից չորսի վիճակը ծանր է, մյուսները միջին ծանրության են»,– ասաց նա՝ հավելելով, որ բոլորն Արագածոտնի մարզից են։