Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» սերիալն ընդգրկվել է «Օկկո» սթրիմինգային հարթակի լավագույն հնգյակում
Հուլիսին պրոդյուսեր Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա 21» սերիալն ընդգրկվել է ռուսական «Օկկո» սթրիմինգային հարթակի լավագույն հնգյակում: Ըստ «Кинопоиск» ծառայության հրապարակած ակնարկի՝ հուլիսի լավագույն հեռուստասերիալների հնգյակը հետևյալն է.
- «Մղոն»
- «Կալիմբաե»
- «Չիկատիլոյի ստվերը»
- «Վարշավա 21»
- «Իռա»
Նշենք, որ Վիկտոր Սողոմոնյանը քաղաքական գիտությունների դոկտոր է, Հայաստանում քաղաքական պաշտոններ զբաղեցրած, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսոր, մեդիա-մենեջեր, «Ալֆա մեդիա Հաուս»-ի հիմնադիրներից մեկը:
«Վարշավա 21»-ը Վիկտոր Սողոմոնյանի երրորդ բազմասերիանոց ֆիլմն է, որը նկարահանվել է Ռուսաստանում։
Աղբյուր՝ Alphanews.am