Ալեն Դելոնի ընտանիքը մտադիր է գաղտնի պահել արտիստի հուղարկավորության մանրամասները
Դիտել նաև
«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք
Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան
Ինչ չեն կիսում Միկան ու Ալենը
Ֆրանսիացի լեգենդար դերասան Ալեն Դելոնի ընտանիքը ցանկանում է գաղտնի պահել արտիստի հուղարկավորության արարողության մանրամասները և չհանրայնացնել տեղեկատվությունը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Դուշիի քաղաքապետարանում, որտեղ տեղի կունենա հուղարկավորությունը։
«Ընտանիքի խնդրանքով հուղարկավորության մասին տեղեկություն չի տրամադրվի: Քաղաքապետարանը մտադիր է հարգել պարոն Դելոնի ընտանիքի ցանկությունները»,-հայտնել են գործակալությանը քաղաքապետարանից:
Ավելի վաղ BFMTV հաղորդել էր, որ Ալեն Դելոնին կհուղարկավորեն մատուռում՝ իր շների կողքին։ Հիշեցնենք, որ լեգենդար ֆրանսիացի դերասանը կյանքից հեռացել է օգոստոսի 18-ին։ Նա 88 տարեկան էր։
Աղբյուրը՝ tert.am

