Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Երբ... գլոբալ ծրագրի մի փոքր մասը ձախողվեց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևել յան Հայաստանի միացումը Ռուսական Կայսրությանը ներկայացվել էր որպես «բռնակցում»: Բացի այն, որ դա պատմագիտական բացահայտ անգրագիտության արտահայտություն է և է՛լ ավելի շատ՝ միտումնավոր զեղծարարություն, դա կարող էր ընկալվել ու ընկալվեց էլ, որպես փաշինյանական իշխանության կողմից Ռուսաստանի դեմ հերթական թշնամական քայլ: Ինչևէ:

Ռուսաստանը, այն էլ՝ ԱԳՆ մակարդակով, արագորեն արձագանքեց այդ եղելությանը, բայց մնալով դիվանագիտական արտահայտությունների տիրույթում: Մոսկվան, մասնավորապես, ակնկալիք էր հայտնել, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա՝ դպրոցներին փոխանցվի 8-րդ դասարանի պատմության նոր դասագիրքը, որը «խեղաթյուրում է 18-րդ դարի վերջի, 19-րդ դարի սկզբի իրադարձությունները Հարավային Կովկասում»:

Դրան հաջորդեց ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը, որտեղ թեպետ Ռուսաստանի ԱԳՆ դժգոհությանը հղում չկար, բայց նշվեց, որ խնդրահարույց ձևակերպումը կշտկվի: Մասնավորապես, նախարարությունից պարզաբանեցին, որ «Հայոց պատմության» 8-րդ դասարանի նոր ստեղծված դասագրքի հետ կապված եղել են որոշ անհանգստություններ, մտահոգություններ: Նախարարության ներկայացուցչի խոսքով, թեմաների վերնագրերից մեկում «բռնակցում» բառն օգտագործելու վերաբերյալ ստացել են տարբեր անհանգստություններ արտահայող ահազանգեր, ինչից հետո հեղինակային խմբին առաջարկվել է վերանայել այդ մոտեցումը: Ավելին, ԿԳՄՍՆ պաշտոնյան նշել է. «Այս պահին դասագրքի խմբագրված տարբերակն ուղարկվել է Դասագրքերի շրջանառու հիմնադրամ, որը փոփոխված տարբերակը կտեղադրի կայքում, ու տպագրության կգնա փոփոխված տարբերակով»:

Թվում էր, թե՝ խնդիր է եղել, ըստ որում՝ անախորժ ու, ինչպես նշեցինք, նաև պատմագիտորեն արմատապես սխալ, եղել է արձագանք, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից (ձևակերպումը վերաբերում էր նաև այդ երկրին, ուստի պիտի որ զարմանալի չլիներ նման արձագանքը), ինչից հետո Հայաստանի պատկան մարմինը սխալը շտկել է կամ քայլեր է ձեռնարկել այդ նպատակով: Որոշ հայրենակիցներ անգամ կարծիք են հայտնում, թե որքան ավելի լավ կլիներ, եթե հարաբերությունների այլ ոլորտներում ևս նման մոտեցումներ որդեգրվեին, այդպես հարթվեին խնդիրները:

Փոխարենը, պատմության դասագիրքը, կներեք կրկնաբանության համար, «դասագրքային ճշմարտությունների տիրույթ» վերադարձնելուն սաստիկ աղմուկ-աղաղակով արձագանքեց փաշինյանական իշխանության, այսպես ասած, սորոսական աջակիցների թևը: Արձագանքները կարելի է ամբողջացնել մոտավորապես հետևյալ ձևակերպմամբ՝ վա՜յ, ամա՜ն, հասե՜ք, էս ի՜նչ է կատարվում, օտար պետության պահանջով սրբագրվում է պատմության դասագի՜րքը, ինչպե՜ս կարելի է, և այլն, և այդպես շարունակ:

Բայց ամեն ինչ հերթով...

Նախ՝ այդ ի՞նչ «հեղինակների խումբ» է, ենթադրաբար՝ պատմաբաններից կազմված, որ նման անհեթեթություն է շարադրել «Հայոց պատմության» կամ գուցե արդեն «Հայաստանի պատմության» 8-րդ դասարանի դասագրքում: Թե ինչու է անհեթեթություն, արդեն իսկ շատ պատմաբաններ հանրամատչելի բացատրել են՝ հատկապես կապված նշյալ ժամանակահատվածում «Արևել յան Հայաստան» անվանմամբ պետականքաղաքական միավորի չգոյության, ուստի և բռնակցվել-չբռնակցվելու մասին ձևակերպումների անհիմնության հետ: Ցանկացողները կարող են ծանոթանալ բոլոր այդ փաստարկներին, այստեղ դրանք մեջբերելն անիմաստ ենք համարում:

Մյուս կողմից՝ լավ, ասենք՝ «հեղինակային խումբը» նման՝ իրականությունը արմատապես խեղաթյուրող կրթագիտական «դիվերսիա» է արել, հապա դասագիրքն ընդունող, դասագիրքը հաստատող ԿԳՄՍՆ-ական չինովնիկնե՞րն ուր էին նայում, ի՞նչն էին ստուգում կամ հաստատում:

Պարզից էլ պարզ է, որ գործ ունենք փաշինյանական իշխանության կողմից հերթական կեղծարարական քայլի հետ, որը ինչ-ինչ պատճառներով չանցավ: Ինչ վերաբերում է «բռնակցումը» դասագրքում շտկելու առնչությամբ ոմանց բարձրացրած շինծու և ակնհայտորեն ուղղորդված աղմուկին, ապա այդ ինչպե՞ս է պատահում, որ երբ իրենց սատարած իշխանությունը կատարում է, օրինակ՝ թուրք-ադրբեջանական պահանջներ, ու ոչ միայն դասագրքերի, այլ ավելի կենսական հարցերում՝ տարածքների զիջում, Հայաստանի տարածքի փոքրացում և այլն, նրանք լուռ են: Իսկ, այ, եթե իրենց պատվիրատուների կողմից «Հայոց պատմության» դասագիրք խցկած բացահայտ սուտը պիտի շտկվի, անմիջապես՝ «հասե՜ք, փրկե՜ք, այս ի՜նչ է կատարվում...»:

Ի դեպ, Արևել յան Հայաստանը Ռուսաստանի կողմից «բռնակցելու» «պատմագիտական» թեզ կա, բայց դա ադրբեջանաթուրքական թեզ է, որը մեր ժամանակներում հետապնդում է քաղաքական նպատակներ: Կարծում ենք՝ հասկանալի է, թե ինչ նպատակներ. ադրբեջանաթուրքական թեզերը տարածելու ցանկություն չունենք:

Դե, հիմա գնացեք ու մտածեք, թե ով է ինչ մտցրել դպրոցական դասագրքի մեջ և ում պահանջով: Իրականում, և դա նկատում են բանիմաց մեկնաբանները, փորձագետները, տեղի է ունենում Հայաստանի, հայաստանյան հասարակության հետևողական կազմաքանդում ու տարրալուծում՝ սկսած խորհրդանիշների եղծումից ու մերժումից, վերջացրած՝ արժեքների զրոյացմամբ ու խեղաթյուրմամբ: Այդ նույն ողբերգական «օպերայից» են Արարատը Արագածով փոխարինելու, Հայոց պատմությունը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելու դառը «երգերը», պետականության ու պատմության փառավոր էջերի հետ կապված վկայությունների ծաղրական հիշատակումները կամ ուղղակի ժխտումները, ընտանիքի, բարոյական արժեքների դեմ ինչ-ինչ «ինստալիացիաներ» անելն ու պետականորեն հովանավորելը: Այդ նույն ծրագրի բաղկացուցիչներն են Հայ առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանության վայրագ արշավը, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում արգելելն ու դպրոցից դուրս հանելը, ամեն ազգայինը նսեմացնելը:

Այնպես որ, ոչ մի պատահականություն էլ չկա: Եվ նշյալ «արևմտյան թևի» աղմուկն էլ պատահական չէ: Նրանց՝ վերը նշված գլոբալ ծրագրի մի փոքր մասը ձախողվել է: Հարցն այն է, թե կբավարարի՞ մեր ազգային ներուժը այդ կազմակերպված ու ծրագրված ազգակործան ընթացքը ամբողջությամբ կասեցնելու համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>