«Հայաստանի համար ՀԱՊԿ-ի դռները բաց են»․ ՌԴ ԱԳՆ
ՀԱՊԿ-ում Հայաստանի լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար դռները բաց են։ Այս մասին ՌԻԱ-ին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
«Այս փուլում ՀԱՊԿ-ում Հայաստանի լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար դռները բաց են։ Ակնկալում ենք, որ հայ գործընկերները՝ հաղթահարելով կասկածները, կրկին կցուցաբերեն շահագրգիռ համատեղ աշխատանքի հանձնառություն՝ ելնելով բարեկամ հայ ժողովրդի ռազմավարական շահերից»,- ասել է նա։