Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է
26
Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Պատերազմ Արցախում
Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը

Ուզում են ձևավորել ապազգային, սեփական մշակույթից, արժեքներից կտրված հանրույթ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանում օրերս տեղի է ունեցել Հայաստանի կառավարության և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց իրավական և հոգեբանական կարիքները» ընդհանուր խորագրի ներքո: Նաև նշենք, որ հանդիպման նախաձեռնողներից մեկը ամերիկյան հանրահայտ «Freedom House»-ն է եղել: Եղելությունն ինքնին արտաքուստ առանձնապես ուշագրավ չի թվում, և բնական է, որ լրահոսում էլ առանձնապես հետաքրքրություն չհարուցեց:

Այդուամենայնիվ, այդ հանդիպումն ինքնին ենթաշերտեր ունի, որին անդրադարձել է մասնավորապես «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ նշելով. «Միացյալ Նահանգները «փափուկ ուժի» միջոցով, իսկ դա ներառում է տասնյակ ՀԿ-ներ, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ ՄԶԳ (USAID) և Սորոսի հիմնադրամի կողմից, ազդում են երկրի ներքաղաքական վիճակի վրա, ինչպես նաև աստիճանաբար փոխում են ավանդականազգային արժեքները, հանրության, առավելապես՝ երիտասարդության մենթալիտետը»:

Ալիքի դիտարկմամբ, զանազան ՀԿ-ներ ունեն իրենց գործունեության կոնկրետ ուղղությունները. նրանց մի մասն «աշխատում» է ընտանեկան արժեքների դեմ, և ֆեմինիստական տարբեր ծրագրերի ու թրեյնինգների «սոուսով» ցանկանում են ապացուցել, որ հայ կանանց իրավունքները ոտնահարվում են, իսկ փրկությունը արևմտյան արժեհամակարգին անցնելու և կենսակերպի մեջ է:

«Որոշ ՀԿ-ներ, որոնք, ըստ էության, Արևմուտքի (ԱՄՆ ու ԵՄ) ազդեցության գործակալի դերն են կատարում, քննադատում են Հայ առաքելական եկեղեցին և զբաղված են աղանդների շահերի պաշտպանությամբ (լոբբինգով) և գործնականում ձգտում են վարկաբեկել հայկական հասարակության կյանքում ՀԱԵ ունեցած դերը, արժեզրկել ազգային եկեղեցու՝ որպես ազգային ինքնության առանցքի բազմադարյա ժառանգությունն ու կարևորությունը՝ պետականության բացակայության պայմաններում ժողովրդի ինքնապահպանման ու լուսավորության միջուկը լինելու առումով»,-գրում են հեղինակները: Ըստ այդմ, վերը հիշատակված հանդիպումը տելեգրամյան ալիքը բնորոշում է որպես Հայաստանի տարածքում «լիբերալ-դեմոկրատական օրակարգ» մշակող ուժերի համակարգիչ խորհրդակցություն: «Նկատենք, որ սորոսական տասնյակ ՀԿ-ներ, «ստվերային ԿՀՎ-ի»՝ USAID-ի ընդհանուր վերահսկողության ներքո, ընդունակ են միավորել իրենց կողմնակիցների բավարար քանակություն՝ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վրա ազդելու նպատակով»,-գրում է ալիքը:

Նաև հիշեցնում է, որ ժամանակին «Վետո» շարժումը «Սորոսի հիմնադրամի» դեմ ակցիաներ էր իրականացնում՝ նշելով, որ դա գործնականում պետություն է պետության մեջ:

Ի մի բերելով՝ ալիքը նշում է, որ USAID-ին, որպես ԱՄՆ ազդեցության գործիք, «յուրային» ՀԿ-ների միջոցով փորձում է ազդել Հայաստանում տիրող վիճակի վրա, ազատական օրակարգի լոբբինգ է անում, ինչպես նաև փորձում է վերափոխել հայկական մենթալությունը և ձևավորել նոր, արևմտամետ, ազատական, իր պատմական արմատներից կտրված հանրույթ, որը կլինի ապազգային և չի ներկայացնի իր երկրի ազգային շահերը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>