Մենք հավանություն չենք տալիս տարածաշրջանում ԱՄՆ ներկայությանը․ Իրանի ԱԳՆ
Իրանը դրական չի վերաբերվում Հայաստանում ԱՄՆ ներկայությանը: Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայության՝ դրա մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
Իրանցի դիվանագետը նշել է, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները բավականին սերտ են և կառուցողական։
«Սակայն մենք հավանություն չենք տալիս տարածաշրջանում ԱՄՆ ներկայությանը։ Այդ կապակցությամբ մենք մեր մտահոգությունն ենք հայտնել մեր հայ գործընկերներին»,- նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Աղբյուր՝ Yerevan.today