Ալեն Դելոնին կհուղարկավորեն մատուռում՝ իր շների կողքին
Դիտել նաև
«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք
Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
«Վերջը չդիմացան ու խոստովանեցին». Քրիստինե Վարդանյան
Ինչ չեն կիսում Միկան ու Ալենը
Ալեն Դելոնին, իր կտակի համաձայն, կհուղարկավորեն Ֆրանսիայի հյուսիսում գտնվող մատուռում, որտեղ թաղված է նրա 35 շունը: Այդ մասին հաղորդել է BFMTV-ն։ «Հուղարկավորությունը տեղի կունենա այն մատուռում, որտեղ նա ապրել է գրեթե կես դար։ Նա նախօրոք էր այդ վայրը ընտրել»,-ասված է հայտարարության մեջ։
Իր ողջ կյանքի ընթացքում Դելոնը, ով կենդանիների իրավունքների ակտիվ պաշտպան էր, ուներ ավելի քան 50 շուն: 2018 թվականին Paris Match-ին տված հարցազրույցում նա ասել է, որ եթե ինքը մահանա իր շան՝ Լուբոյից առաջ, ապա անասնաբույժը էֆթանազիայի ենթարկի կենդանուն, որպեսզի նրանք միասին հանգստանան։
Աղբյուրը՝ tert.am

