Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Պատերազմ Արցախում
Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ»

Ո՞րն է Պուտինի այցի գլխավոր նպատակը Բաքու, և ինչ մեսսիջներ է այդ այցը հղում Երևանին ու հայ ժողովրդին

Վերջին անգամ Ռուսաստանի ղեկավարը Բաքվում էր 2018 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակից   Հարավային Կովկասում շատ բան է փոխվել:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում  էապես փոխվեց աշխարհաքաղաքական իրավիճակը: Թուրքիան դարձավ տարածաշրջանում լիիրավ խաղացող: Մոսկվան ստիպված էր խաղի մեջ մտցնել 3+3 բանաձևը, ինչը նշանակում էր իր տարածաշրջանային դերի մենաշնորհի ավարտը:

Սակայն դա էլ  էր քիչ, անսպասելիորեն Հայաստանը սեփական նախաձեռնությամբ ճանաչեց Արցախը, որպես Ադրբեջանի մաս, որից հետո Մոսկվան լեգիտիմ կերպով զրկվեց արցախցիների պաշտպանությունից, որի արդյունքում 120 հազարանոց հայությունը ստիպված եղավ լքել իր սեփական Հայրենիքը:

Դա դարձավ Մոսկվայի ամենախոշոր աշխարհաքաղաքական պարտություններից մեկը տարածաշրջանում:

Սակայն դա էլ էր քիչ, Փաշինյանի թիմը որոշում կայացրեց դուրս բերել Հայաստանը Մոսկվայի քաղաքական ազդեցությունից և այն մտցնել Թուրքիաի ազդեցության տակ, որը նույնպես շոկ առաջացրեց Մոսկվայում, քանի որ ռուս մեկնաբաններից մեկի դիպուկ բնորոշմամբ՝ Մոսկվայում ոչ ոք չէր պատկերացնում, որ հայ ժողովուրդը կամովին թույլ կտար իր իշխանությանը երկիրը մտցնել մի երկրի տակ, որը 100 տարի առաջ ցեղասպանել է իրեն:

Սա ոչ միայն անարժապատվության  քայլ  էր, այլև տարրական անվտանգության բնազդի բացակայության  դրսևորում, որը Մոսկվայում նույնպես չէին պատկերացնում:

Այս ամենից հետո, Պուտինին մնում է մեկ բան. փորձել Ադրբեջանի հետ համաձայնության գալ, որպեսզի Ռուսաստանը ընդհանրապես չզրկվի տարածաշրջանային ազդեցությունից:

Ռուս փորձագետները առաջարկում են Պուտինին ամբողջովին վերափոխել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, այն բարձրացնելով ռազմավարական դաշնակցայինի մակարդակի, մանավանդ, որ ըստ նրանց Ադրբեջանն այսօր դարձել է տարածաշրջանի լիդերը:

Ըստ ռուս վերլուծաբանների՝ Մոսկվայի համար Ադրբեջանը կարևորվում է երեք պատճառով:

Առաջին

Ռուսաստանը կարողանում է Ադրբեջանի միջոցով իր գազը վաճառել Արևմուտքում:

«Բաքվում կայանալիք բանակցություններում պետությունների ղեկավարներն առաջին հերթին կանդրադառնան ադրբեջանական գազատրանսպորտային համակարգի կամ այսպես կոչված «Հարավային գազային միջանցքի»  օգտագործման հարցին՝ տարբեր ուղղություններով միջազգային շուկաներ ռուսական գազ մատակարարելու համար»,- ասում է ադրբեջանցի էներգետիկ ոլորտի փորձագետ  Նիյազի Նիյազովը։ Հարավային Կովկասի երկրների ռազմական անվտանգության փորձագետը նշում է, որ  չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը դեռևս գործարար հարաբերություններ ունի գազի ոլորտում, մասնավորապես՝ Հունգարիայի, Թուրքիայի և Հարավային Եվրոպայի երկրների հետ:

Նախկինում եվրոպական երկրները Բաքվին առաջարկել են մեծացնել գազատարների թողունակությունը և ավելացնել վառելիքի մատակարարումների ծավալը դեպի Եվրոպա, սակայն առանց եվրոպական ներդրումների, հիշեցրել է փորձագետը, սակայն Ադրբեջանը այդչափ ծավալներ չի ունեցել: Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հետո, Բաքուն այդ հնարավորությունն ունենում է ռուսական գազի շնորհիվ, որից շահում են բոլորը: Ռուսները վաճառում են իրենց գազը նույն Եվրոպային, Ադրբեջանը օգտվում է այս իրավիճակից, աշխատելով լրացուցիչ գումար, իսկ Եվրոպան աչք է փակում, որ իրականում ռուսական գազ է ստանում, բայց ադրբեջանական փաթեթավորմամբ:

Երկրորդ

Ադրբեջանը դարձել է կարևոր երկիր Մոսկվայի համար՝ երկաթգծով կապելով Ռուսաստանն ու Իրանը:

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն կարծում է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները գտնվում են զարգացման ամենաբարձր կետում։ «Կարելի է ենթադրել, որ կողմերը կստորագրեն որոշ փաստաթղթեր, որոնք կամրապնդեն իրենց ռազմավարական դաշինքը։ Ընդ որում, ամենամեծ ուշադրությունը գրավում է Հյուսիս-Հարավ նախագիծը։ Մոսկվա կատարած իր ապրիլյան այցի ժամանակ Ալիևն արդեն խոսել է լոգիստիկայի ոլորտում որոշ կարևոր որոշման մասին։ Չի կարելի բացառել, որ Բաքվում դա կներկայացնեն հանրությանը»,- ասաց փորձագետը։

Ռուս փորձագետների կարծիքով ռուս-արևմտյան հակամարտությունից հետո Մոսկվայի համար առավել կարևոր են դարձել դեպի հարավ ստեղծվող տրանսպորտային ուղիները: Մանավանդ, որ այն էապես էժան է Սուեզի նեղուցով անցնող տրանսպորտային ուղիներից:

Ադրբեջանն այդ իմաստով փորձում է դառնալ հանգուցային երկիր, որն իր տարածքով կապելու է, և Հուսիս-հարավ և Արեելք-Արևմուտք, այսպես կոչված միջին միջանցքի ուղիները:

Ի դեպ Ադրբեջանի հետ հավասար, այդպիսի հանգուցային երկիր ուզում է դառնալ նաև Վրաստանը: Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, Արևմուտքը այդ երկիրը չի ուզում տեսնել այդ դերում, քանի որ չի ուզում, որ Մոսկվան ունենա այդպիսի ուղիներ:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, այստեղ ամբողջովին ողբերգական իրավիճակ է: Երկիրը հայտնվել է փողոցային խուժանների ձեռքում, ովքեր երկրի հաշվին փորձում են լուծել իրենց բարեկեցության խնդիրները:

Արդյունքում Հայաստանը ոչ միայն զրկվել է քաղաքական սուբյեկտ լինելուց, այլև կասկածի տակ է դրվել պետականության հարցը:

Եթե հայ ժողովուրդը, ընդդիմությունները շարունակեն իրենց պահել այնպես, ինչպես այսօր, ապա հայկական պետականության գոյության խնդիրը կդառնա խնդրահարույց ընդամենը շատ կարճ ժամանակից հետո:

Երրորդ

Պուտինի այցի երրորդ խնդիրը կապված է հենց այս հարցի հետ: Ռուսաստանն ուզում է վերականգնել իր մոդերատորությունը հայ-ադրբեջանական գործնթացում: Եթե հայկական կողմը շարունակի մերժել դա, իսկ ընդդիմությունը այս օրակարգի կարևորությունը չհասկանա, ապա Մոսկվան ստիպված կլինի բավարարել Ադրբեջանի պահանջները և Հայաստանը լուրջ կորուստներ կունենա, ոչ միայն տարածքային մասով, այլև իր պետականության մասով, ինչպես որ դա եղավ 100 տարի առաջ:

Հիշեցնենք, որ 100 տարի առաջ, ոչ թե ռուս-թուրքական մերձեցման պատճառով Հայաստանը իր 60 հազար քառ. կմ տարածքի կեսը կորցրեց, այլ իր այն ժամանակվա աշխարհաքաղաքական կողմնորոշման պատճառով պատերազմի մեջ հայտնվեց Թուրքիայի հետ, պարտություն կրեց և Ալեքսանդրապոլի պայմանագրի արդյունքում, կարող էր վերջանականապես վերանար, թղթի վրա ստանալով ընդամենը 12 հազար կմ ժամանակավոր տարածք՝ առանց Ալեքսանդրոպոլի և Զանգեզուրի:

Եվ միայն ռուս-թուրքական ծանր բանակցություններից հետո, Հայաստանին հետ հանձնվեցին  ներկայիս Գյումրին և Զանգեզուրը: Հանուն արդարության պիտի նշենք, որ Զանգեզուրի հարցում մեծ դեր կատարեց նաև Գարեգին Նժդեհը, ով լեգիտիմ հիմք տվեց բոլշևիկներին թուրքերի հետ առևտրում, թողնել Զանգեզուրը Հայաստանին:

Սակայն ցավոք հայ հանրությունը չգիտի պատմության այս դասերի մասին, քանզի 30 տարվա ընթացքում նրան «այլ դասեր են պատմել», որն իրականության հետ որևէ աղերս չի ունեցել:

Իսկ այսօրվա իշխանությունները, շարունակելով նախորդներին, ընդհանրապես հիշել են Գեբելսին և որոշել են դասագրքերում ներկայացնել այնպես, իբր  1828-ին Ռուսաստանը օկուպացրել էր չեղած Հայաստանը:

Պատմության այս անբարոյական ներկայացման արդյունքում է, որ Հայաստանն այն ժամանակ զրկվեց իր տարածքների կեոսից, իսկ այսօր կորցրեց Արցախը:

Իսկ հիմա, շարունակելով այդ «դասերը», Հայաստանը կարող է վերածվել «արևմտյան Ադրբեջանի»:

Պուտինի այցը Բաքու վերջին մեսսիջն է հայ քաղաքական դասին՝ դուրս գալ այս անբարոյական մթնոլորտից և վերջապես առերեսվել ճշմարտության հետ, որպեսզի հնարավոր լինի փրկել Հայաստանի այս մասը, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>