«Ժառանգությունը» կմասնակցի ընտրություններին դաշինքով․ Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով։ Այս մասին կուսակցության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը․
«Վերջնական ճշգրտումների համար խորհրդի կողմից լիազորված պաշտոնական բանակցողներ կան, և մենք վերջնական այդ հարցը կպարզենք»,-ասել է նա։
Արմեն Մարտիրոսյանի խոսքով այս որոշումն ընդունվել է խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ։ Նա նաև նշել է, որ «Ծառուկյան դաշինքի» հետ կապված պաշտոնական որևէ հարաբերություն այլևս չկա, այս պահին այն դուրս է եկել իրենց օրակարգից։
«Կուսակցության խորհուրդը որոշել է երկու դաշինքի՝ Սեյրան Օհանյանի և «Ելք»-ի հետ բանակցել»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը։
Zham.am