Մուսալեռում անչափահասի են առևանգել ու տարել գյուղի գերեզմանատուն
Դիտել նաև
«57-ամյա տղամարդը կալանավորվել է երեխաներ առևանգելու փորձի համար»․ ՔԿ
«Երևանում 57-ամյա տղամարդը փորձել է առևանգել երկու անչափահասի. նա ձերբակալվել է»․ ՆԳՆ
Ադրբեջանում դատում են առևանգված Ռաշիդ Բեգլարյանին
Արմավիրում պատուհանից մուտք են գործել և առևանգել անչափահաս աղջկա
Բաքվում տեղի է ունեցել ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով նախադատավարական նիստը (տեսանյութ)
Օգոստոսի 18-ին ժամը 15:00 ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ իր երեխային առևանգել են ու տարել Մուսալեռ գյուղի գերեզմանատուն: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել են Ոստիկանությունից։
Քաղաքացին նշել է նաև, որ հայհոյանքներ են հնչեցրել, փորձել են ձեռք բարձրացնել նրա վրա: «Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ նույն օրը՝ օգոստոսի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում 3 անձ նշված երեխային նստեցրել են մի մեքենա, տարել գերեզմանատուն և ֆիզիկական ցավ պատճառել:
Անձանց ինքնությունը պարզվել է, ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնասբերելու ուղղությամբ: Ահազանգն ու փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին», - հայտնել են ոստիկանությունից