Օգոստոսի 21-ին Գոշավանքում կտանք «Իրավունքի պաշտպանության» ամառային դպրոցի մեկնարկը. Ռուբեն Մելիքյան
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» «Իրավունքի պաշտպանության» ամառային դպրոցի բոլոր նախապատրաստական աշխատանքները հաջողությամբ ավարտել ենք»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Փաստաբանը տեղեկացրեց, որ չորեքշաբթի՝ օգոստոսի 21-ին, Գոշավանքում կտրվի դպրոցի մեկնարկը։
Նա հայտնեց, որ բավական քանակով մասնակիցելու համար դիմորդներ կան, որոնք հիմնականում իրավաբաններ են՝հիմնականում ԲՈւՀ-երի ավարտական կուրսերի։
Նա շնորհակալություն հայտնեց ՌԴ-ի, ԱՄՆ-ում և Գերմանիայում գործող իրավաբանական կազմակերևպություններին և ամառային դպրոցին աջակցելու և ֆինանսավարելու համար։
Ըստ Մելիքյանի՝ ամառային դպրոցին օգնել է նաև Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմը, որը Գոշավանքի գրատունը հատկացրել է դպրոցի դասընթացի համար, որտեղ դարերով մեր հոգևորականները կրթկան մշակութային գործունեություն են ծավալել։
Աղբյուր` Panorama.am