Սեպտեմբերի 29-ին Էջմիածնի Սուրբ Տաճարը կրկին կբացի իր դռները. Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Այսօր Շողակաթ Ս. Էջմիածնի տոնն է՝ ըստ Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի ՔԴԿ տնօրեն Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
«Ըստ Ագաթանգեղոսի` Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքում Քրիստոս երկնքից իջնում է ոսկե մուրճով և ցույց տալիս Մայր Տաճարի կառուցման տեղը: Այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Ս. Գրիգորը տեսնում է, թե ինչպե՛ս է երկնքից մի շող է կաթում: Այսօր Մայր Տաճարի ՆԱՎԱԿԱՏԻՔԻ օրն է:
Միածնաէջ Մայր Տաճարը նվիրագործվել և օծվել է 303 թ. Ս. Աստվածածնի Վերափոխման տոնին: Տիրոջ կամքով սեպտեմբերի 29-ին Ս. Տաճարը կրկին կբացի իր դռները՝ շարունակելով բաշխել դարավոր օրհնությունը մեր ժողովրդին»:

