ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 2 տուրբագեներատորներ միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին
Դիտել նաև
Առաջիկա ժամերին Ատոմակայանը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ
Նոր ատոմակայանի կառուցման դիլեման
Բաքուն պատրաստում է էկոլոգիական և էներգետիկ պատերազմ սկսել Հայաստանի դեմ. Փաշինյանի թիմն էներգետիկ ճգնաժամի մեջ է գցելու երկիրը շատ մոտ ապագայում
Ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կերկարաձգվի
ՀՀ կառավարությունը 65 մլն դոլար կհատկացնի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար
Պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ) հետո Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) թիվ 2 էներգաբլոկի 4-րդ և 3-րդ տուրբագեներատորները միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին:
Այս մասին հայտնում է Հայկական ատոմային էլեկտրակայանը։ Տուրբագեներատորներից մեկը միացվել է օգոստոսի 11-ին՝ ժամը 12։17-ին, մյուսը` նույն օրը, ժամը 15։20-ին։
«Ըստ ՊՆՎ-2024-ի ծրագրի՝ էներգաբլոկի գործարկումը նախատեսված էր օգոստոսի 18-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից շուրջ 1 շաբաթ շուտ: Այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ:»,– նշված է հաղորդագրության մեջ։