Փաստաբան. Վարորդները ցույցի դուրս կգան
Ոչ վտանգ կա, ոչ էլ անհրաժեշտություն աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու համար. նման մոտեցում հայտնեց փաստաբան Արտակ Խաչատրյանը «Ազատության» եթերում խոսելով օրերս Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնելոգիանների նախարարության հայտարարության մասին , համաձայն որի պետք է արգելվի աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը, հետագայում նաև շահագործումը Հայաստանում:
«Տարօրինակ է, բայց պետք է փաստեմ, որ ամենաօրինապահները, աջակողմնյան վարորդներն են, վազանցից ավելի շատ մարդ է զոհվել ձախակողմնյան մեքենաների կողմից քան աջակողմնյան»,-նշեց փաստաբան, այդ կերպ հիմանավորելով աջ ղեկով մեքենաների ոչ այդքան վտանգավոր լինելու հանգամանքը:
Անդրադառնալով աջ ղեկով մեքենա վարողների հնարավոր արձագանքերին և անելիքներին՝ Խաչատրյանը նշեց, որ «արձագանքները բառացի հնարավոր չի լինի եթերում փոխանցել, կարող եմ մեկ բառով ասել ՝ դժգոհ են, և չի բացառվում, որ բողոքի ալիք բարձրանա, ձմեռն էլ այդքան ցուրտ չէ և սպասվում է, որ լուրջ ցույցեր տեղի կունենան »:
«Եթե մի պաշտոնյա փորձում է մի բան հայտարարել , դա չի նշանակում, որ դա այդպես է»,-ասաց փաստաբանը անդրադառնալով աջ ղեկով մեքենաների վտանգավոր լինելու վերաբերյալ պաշտոնյաների հայտարարությանը:
«Դժվար է պատկերացնել, թե ինչ կերպ է դրսևորեվելու այսհայտարարությունը. 30 000-ից ավել վարորդի ասել ՝ գիտես ինչ դու սեփականությունից չես զրկվում , մեքենադ դիր ավտոտնակում, դրանով հիացի, բայց մի օգտվի , մի վաճառի»:
Զրույցի վերջում Խաչատրյանը նշեց, որ ճանապարհներին անվտանգ երթևեկությունն է պետք ապահով, այլ ոչ թե աջ կամ ձախին մեղադրել վտանգավոր լինելու մեջ. «լուսավորություն, լավ ասֆալտ, լավ կահավորում , եթե ասֆալտդ վատն է վարորդը դրանում մեղավոր չէ ՝լինի աջ ղեկով թե ձախ , կամ խուճուճ թե ուղիղ մազերով»:

