Ադրբեջանն ավերել է Արցախի Մոխրենես գյուղը
Դիտել նաև
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համագործակցել Արցախի նախկին ղեկավարների դեմ քրեական գործի շրջանակում
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
«Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է խաղաղություն առաջարկում պարտվողին». Մամեդով
Ուշագրավ տեղեկատվական արտահոսքեր կան ադրբեջանական սոցմեդիայում․ Վարդան Բալյան
Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական միջոցներ կիրառել»
Ադրբեջանն ավերել է Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը X-ի իր էջում արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ ավերվել են գյուղի տների մեծ մասը, դպրոցը, մանկապարտեզը և այլ շինություններ: «Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ցեղասպանությունը շարունակվում է միջազգային հանրության լուռ մեղսակցությամբ»,– գրել է Ստեփանյանը։
Նա նշել է, որ 2022 թվականի հոկտեմբերին Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին արդեն ամբողջությամբ ավերված էր։