Իմ ընտանիքը 500 հազար դոլար ներդրում կանի Շիրակի զարգացման համար. վարչապետ
«Իմ ընտանիքը 500 հազար դոլար ներդրում է անելու, թե ինչ միջոցներով՝ իմ դեկլարացիայում ներկայացրել եմ», - այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Գյումրի այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա նաև նշել է, որ Շիրակի սոցիալ-տնտեսական զարգացման համար ներդրումային հիմնադրամ է ստեղծվելու, որի փաթեթն այս պահին կազմում է 10 միլիոն դոլար․
«Մենք ստեղծելու ենք ֆոնդ, որի ներդրումային փաթեթն այս պահին 10 միլիոն դոլար է, որը տարբեր աղբյուրներից է, որտեղ մենք առաջարկելու ենք, որ գյումրեցի սեփականատերերը նույնպես իրենց գույքով մասնակցեն, կամ իրենց գույքը վաճառեն, մենք այդ ծարգիրն իրագործելու ենք: Ի՞նչ ձեւով ասեմ, որ ինձ ավելի շատ հավատաք»,-ասել է նա:
Zham.am