Ահազանգ. Վանաձորի աղբավայրն էլ է ծուխումուխ անում (լուսանկարներ)
Այս օրերին Նուբարաշենի աղբավայրը ուղղակիորեն պատուհաս է դարձել թե՛ առանց այդ էլ փոշու և կեղտի մեջ կորչող մայրաքաղաքի, թե՛ հատկապես մերձակա թաղամասերի բնակչության համար: Այն այրվում է՝ ահռելի քանակությամբ թունավոր նյութեր և այրման արգասիքներ արտանետելով մթնոլորտ:
Բայց պարզվում է, որ միայն Երևանում չէ նման բարձիթողի վիճակ: Մասնավորապես, ֆեյսբուքյան օգտատեր Ալբերտ Կարապետյանն ահազանգում է. «Հրավիրում եմ բոլոր սրտացավ բնապահպանների ուշադրությանը ,ամենօրյա բարձիթողի վիճակ Արջուտ գյուղում գտնվող Վանաձորի աղբավայրում ,որտեղ միտումնավոր կերպով այրում են աղբը և գյուղն ու Վանաձոր քաղաքը կորցնում ծխի մեջ»:
Լուսանկարները՝ օգտատիրոջ էջից: