Նոր Նորք վարչական շրջանում փողոցում լոլիկ է աճում (տեսանյութ)
Քաղաքացիների ահազանգով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներով այցելել էինք Նոր Նորք վարչական շրջան։ Տեղում արձանագրեցինք, որ Նելսոն Ստեփանյան փողոցում ասֆալտապատումն իրականացվել է փնթի, ճանապարհն իբրև թե մեծացրել են, բայց թողել կիսատ, առանց ջրատար համակարգի, անձրևաջրերն էլ ավելի են քանդում առանց այդ էլ քանդված փողոցը։ Զավեշտալին այն է, որ փողոցի երկայնքով անգամ լոլիկ է աճել։ Առկա են նաև հսկայական փոսեր, իսկ դիտահորը ճանապարհից բարձր է տեղադրված։
Բնակիչների խոսքով՝ արդեն 3 ամիս այս բարձիթողի վիճակն է։
Սա քաղաքային բյուջեի միջոցների մսխման հերթական օրինակն է։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութը՝
https://www.facebook.com/armen.qocharyan.7/videos/994383932482952/?vh=e&extid=MSG-UNK-UNK-UNK-COM_GK0T-GK1C