Եզդիական համայնքը ՄԱԿ-ից պահանջում է կանխել Իրաքում եզդիների հերթական ցեղասպանությունը (տեսանյութ)
Տեղի է ունեցել մամուլի ասուլիս ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց, որի նպատակն է ՄԱԿ-ի և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Իրաքում եզդիների շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վրա։
Քաղաքացիները կոչ են անում ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը շտապ միջոցներ ձեռնարկել՝ աջակցելու եզդիներին և կանխելու նոր ցեղասպանությունը: