Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահը հրաժարական է տվել
Դիտել նաև
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը
Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար
Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան
Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով 2013-2021 թվականներին զբաղեցրել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը և հանդես է եկել ԱՄՆ-ի հետ բանակցությունների օգտին, հրաժարական է տվել ընդամենը 10 օր պաշտոնավարելուց հետո: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը: «Ինձ չի գոհացնում աշխատանքիս արդյունքը:
Այլ խնդիրների հետ մեկտեղ սա ստիպեց ինձ շարունակել իմ ուղին համալսարանում»,-գրել է Զարիֆը X-ի իր էջում:
Խոսքը խորհրդատվական խորհրդի մասին է, որը Զարիֆը գլխավորել է հուլիսի 5-ին Իրանի նախագահական ընտրություններում Մասուդ Փեզեշքիանի հաղթանակից անմիջապես հետո։ Զարիֆը պատասխանատու էր նոր կաբինետի թեկնածուների ընտրության համար, որը խորհրդարանի հաստատմանը ներկայացվել էր օգոստոսի 11-ին:

