Իրանի հյուպատոսը կրկին հաստատել է՝ Թեհրանի կարմիր գծերը Սյունիքի հարցում անփոփոխ են. Տեսանյութ
Դիտել նաև
Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները
Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Բնականաբար, Իրանի ռազմավարությունը այս հարցում միշտ հստակ է եղել եւ միշտ նույն պատասխանն է տրվել այս հարցին։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Գորիսում լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի հյուպատոս Մորթեզա Աբեդի Վարամենին։ «Ռազմավարությունը շատ հստակ է։ Վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում պարոն Փաշինյանը Իրան այցելեց, հանդիպեց Իրանի հոգեւոր առաջնորդին եւ նորից քննարկվել է նման թեմա։ Եւ նորից Իրանը շեշտել է իր ռազմավարությունը, եւ մեր բոլոր խոսքերը միշտ նույնն են»,-ասել է նա՝ հաստատելով, որ Իրանի կարմիր գծերը Սյունիքի հարցում անփոփոխ են։
Մանրամասները՝ տեսանյութում:
Աղբյուրը՝ news.am

