«Հանուն գիտության զարգացման» անդամները կրկին հացադուլ են սկսում (տեսանյութ)
Կառուցողական դիրքորոշում ցուցաբերելուց և պետական մարմինների հետ քննարկումներում որևէ արդյունքի չհասնելուց հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը այլ բան չի մնում, քան ավարտված համարել իշխանությունների հետ քննարկումները, և պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադարել է: հայտարարությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ եթերի միջոցով նման հայտարարությամբ է հանդես եկել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
«Մեր պայքարը դադարել է հացադուլի ժամանակ: Այժմ մենք նորից հացադուլ ենք սկսում, և միայն մեր պահանջների բավարարման դեպքում կդադարեցնենք այն»,- ասաց նա:
Zham.am

