Վաղը մեկնարկելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ․ Ռուբեն Մելիքյան
Դիտել նաև
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա
Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է. Մելիքյան
Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան
Եթե հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա. Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային
Փաստաբան Ռուբեն Մելիքյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վաղը՝ օգոստոսի 12-ին ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (հասցե՝ Նազարբեկյան 40), մեկնարկելու է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ։
Նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։ 4 մեղադրյալ գտնվում է բանտային կալանքի տակ, 8-ը՝ տնային կալանքի, 2-ը՝ վարչական հսկողության, 2-ը՝ բացակայելու արգելքի։ Նիստը նախագահելու է դատավոր Արամայիս Ասատրյանը»։

