Թուրքական «Բեշիքթաշ»-ը Մխիթարյանի վրա «աչք է դրել» (Լուսանկար)
Թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վրա «աչք է դրել»: Նման հրապարակմամբ է հանդես եկել թուրքական «Kanalahaber» լրատվական կայքը:
Աղբյուրի պնդմամբ՝ ակումբի խաղացողներից բրազիլացի կիսապաշտպան Անդրեաս Թալիսկայի հետ պայմանագիրը շուտով ավարտվում է, և ակումբը ցանկություն ունի նրան փոխարինել Մխիթարյանով:
Կայքի բնորոշմամբ այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ջոզե Մոուրինիոն ակնարկել է, որ այլևս Մխիթարյանին չի տեսնում իր թիմում, «Բեշիքթաշ»-ի ղեկավարությունը հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «գործի է անցել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոուրինիոն հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հունվարին վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և պաշտպան Լյուկ Շոուին:
Zham.am