«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
14
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին

Անել նոր որակի քայլեր, որոնք շրջանցում են «հեծանվորդի» գործոնը

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը գրում է. «Վ. Օսկանյանը երեկ կարևոր խնդիր դրեց. պետք է ՀՀ իշխանություններին ստիպել՝ օրակարգ բերել արցախցիների վերադարձի խնդիրը։ Ակնհայտ է, որ իշխանությունը դա չի անելու։ Պահանջենք-չանի ու ցրվենք տներո՞վ։ Սա կնշանակի, որ հեծանվին զուգահեռ կյանք չկա. ուրեմն ստացվում է՝ կեցցե հեծանի՞վը։

Ո՛չ։ Կա այլ ճանապարհ.

1. Նախ պետք է հստակեցնել, թե ո´վ է պահանջողը։ Տրամաբանորեն դա պետք է անի Սրբազան շարժումը, որպես այսօրվա ամենամասնակցային հանրային պրոցես։ Շարժումն արցախցիների վերադարձի հարցը պետք է դարձնի իր հիմնական պահանջներից մեկը, որն ընկալելի է ինչպես ներսում, այնպես էլ դրսում։ Դա և´ պատմական օրակարգ է, և´ներքին, և´ ընթացիկ բանակցային, որովհետև դա թույլ է տալու մեղմել մեր դեմ առաջ քաշվող ադրբեջանական ստորացուցիչ պահանջները։
2. Արցախի նախագահի հրամանագրով պետք է ստեղծել «Վերադարձի նախարարություն» (գուցե՝ գործակալություն), որը լուրջ միավոր պետք է դառնա, այդ թվում՝ աշխատելով Օսկանյանի հանձնախմբի և միջազգային հումանիտար կենտրոնների հետ։ Սրա տակ պետք է դրվի փող և լուրջ ծրագիր։ Կարո՞ղ ենք դա համահայկական լոբբինգով դարձնել լուրջ միավոր. եթե աշխատենք՝ կարող ենք։
3. Սեպտեմբեր 28-29 տեղի է ունենալու Մայր տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունը։ Այս հրաշալի միջոցառմանն անկասկած ներկա են լինելու աշխարհի ազդեցիկ հայերը, և ուշագրավ է, որ այդ արարողությունը տեղի է ունենալու Արցախի հայաթափման միամյակին։ Կարևոր է այս բոլոր ազդեցիկ հայերին ներգրավել մի տրամաբանության մեջ՝ միավորելով երեք հստակ ուղերձի շուրջ.
ա. Հայության օրակարգում պետք է ամրագրել արցախցիների՝ իրենց բնօրրան վերադարձի խնդիրը՝ միջազգային իրավունքի պաշտպանության ներքո։
բ. Անվերապահ աջակցություն Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
գ. Սփյուռքի և Հայաստանի միջև միասնական նպատակների ձևակերպում և սփյուռքի դերի վերարժևորում (ի հակադրություն մեր հակառակորդների ցանկությունների և գործող իշխանության տեսլականի)։
Կա՞ արդյոք կյանք հեծանվից զատ
Այս հարցն իրականում ունի մի քանի կարևոր մոդիֆիկացիա. կա՞ արդյոք կյանք հեծանվից հետո, հեծանվի վրա և հեծանվին զուգահեռ։
Ցավոք, մեր պետության վիճակը և քաղաքական մտքի պարզունակությունը անկախության 33 տարում այս հարցի վրա է։
Ամենակարևորը երրորդ հարցն է՝ կա՞ արդյոք կյանք հեծանվին զուգահեռ. եթե այո, ապա առաջին հարցի պատասխանը միանշանակ այո է, իսկ երկրորդ հարցը դառնում է անհետաքրքիր։
Լավ, ի՞նչ անենք։ Հայաստանի շուրջ մեծ պատերազմի նախերգանքն է, Հայաստանի մասին սպառնալիքներ, պահանջներ և առաջարկներ՝ բոլոր կողմերից, մեր իշխանությունը գռեհիկ անհոգությամբ արձակուրդ է ցուցադրում։ Սրանց ինչո՞վ ենք դիմագրավում։ Հրապարակում՝ մի քանի տասնյակ հանրային դեմքեր, մի քանի հազար՝ նույն քաղաքացիները, չընկրկող, չհանձնվող Սրբազանը։
Խնդիրն ամենևին բարոյահոգեբանական չէ, դրա հավեսը վաղուց չկա։
Որպեսզի մենք հեծանվից հետո ունենանք կյանք, պետք է հեծանվին զուգահեռ ձևավորենք լուրջ քաղաքական միտք և դրան ուղղված գործունեություն։
Պետք է ինքնակազմակերպվել և գրագետ քայլերով մինիմալիզացնել հեծանվորդի իմաստը։
Վերևում մեկ օրինակի վրա ցանկացա ցույց տալ, որ մտածված և գրագետ աշխատելու դեպքում իրավիճակը կարելի է էապես փոխել։ Հարցերը կարելի է որակապես այլ նշաձողի բարձրացնել՝ արցախցիների վերադարձն ամրագրելով որպես հայության օրակարգ, հեծանվորդին դնելով որակապես նոր մեկուսացման մեջ, և Հայ առաքելական եկեղեցու համահայկական աջակցության շուրջ լրիվ նոր մթնոլորտ ստեղծելով։
Որպեսզի աշնանն ակնկալվող՝ հանրային զանգվածային ակտիվությունը չվերածվի հերթական սեզոնային սրացման, փոխել է պետք խաղի կանոնը։ Բոլորիս հայտնի են ծուղակները, որոնցով իշխանությունը հաղթում է։ Իշխանությանը պետք է դնել գաղափարական մեկուսացման մեջ, պրոցեսի հիմքում պետք է դնել գաղափարներ՝ չվախենալով, չխուսափելով ցավոտ հարցադրումներից, ոչ թե պարզապես ներկայացնել միջոցառումների աշխույժ (անգամ եթե պատկառելի) ցանկ»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>