«Չի բացառվում, որ այլ հարցերի վերաբերյալ ևս Նիկոլը «դաբրո» է ստանում Ալիևի մանկլավիկներից»․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Խնդրեմ... Հայաստանը որքան է չնթռլոյացված և նսեմացված երկրի վերածվել, որ մեր երկրի Սահմանադրության հարցը Նիկոլի նման ոչնչությունը քննարկում է Հայաստանի թշնամի Ադրբեջանի պաշտոնյաների հետ: Ի դեպ, սա ադրբեջանցիների առաջին բացահայտումներից է, թե ինչպես է կապիտուլյանտ Նիկոլը մեր ներքին հարցերը քննարկում Բաքվի հետ և նրանց քիմքին համապատասխան որոշումներ ընդունում... Չի բացառվում, որ այլ հարցերի վերաբերյալ էլ է Նիկոլը «դաբրո» ստանում Ալիևի մանկլավիկներից»: