Տիգրան Ավինյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել և բոլոր այդ պաշտոններում ձախողել է. Արամ Նավասարդյան
Օգոստոսի 6-ին, «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը «Ասեք, չասեք…» խորագրով հարցման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում Տիգրան Ավիյանին փոխարինելու առիթով ասաց․
«Տիգրան Ավինյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել և բոլոր այդ պաշտոններում ձախողել է։ Հիշենք հանրահայտ Քովիդի ժամանակ իր ապուշ որոշումները, որ թղթերն ինքդ պիտի լրացնեիր, թե ուր ես գնում․ տոտալ անիմաստ գործառույթ, որը նա իրականացնում էր։ Մսխում էր պետական գումարները։ Դա առաջին ու ցցուն կառավարչական կարողությունների ապացույցն էր։ Դրանից հետո տարբեր պաշտոններ ևս զբաղեցրել է, կարելի է թվել ԱՆԻՖ-ում նրա զբաղեցրած պաշտոնը, տեսանք՝ արդյունքը որն էր»։
Մանրամասն՝ Yerevan.today-ի տեսանյութում։